«Կուրսկի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 51 interwiki links, now provided by Wikidata on d:q130861 (translate me)
չ clean up, replaced: հրամանում → հրամանատար oգտվելով ԱՎԲ
Տող 25.
 
== Գերմանական բանակ ==
Իրավիճակի կայունացման համար գերմանական հրամանատարությունը ստիպված եղավ արևելք տեղափոխել իր՝ Արևմտյան [[Եվրոպա]]յի և [[Աֆրիկա]]յի զորքերից 33դիվիզիա, 3 բրիգադ, ավիացիայի մի մասը և այլ ուժեր: Մարտին խորհրդա-գերմանական ճակատում արյունահեղ մարտերը հանդարտվեցին: Հաջորդ 3 ամիսների ընթացքում ակտիվ մարտեր տեղի չունեցան՝ հակառակորդները զորքերը համալրում էին նոր մարդկային ուժերով և տեխնիկայով, կուտակում էին միջոցներ, պատրաստվում էին ամառային կամպանիային: Չնայած փոփոխված ստրատեգիական իրավիճակի՝ Հիտլերը չէր ցանկանում զիջել առավելությունը և հերթկան անգամ որոշեց սկսել մարտեր: Դրա համար ընտրվեց ելուստ, որով արևմտյան Կուրսկում գերմնական բանակներին տրվում էր տեղաբաշխվածություն 200 կմ ճակատով և 120 կմ խորությամբ: Ֆյուրերի 1943 թվականի ապրիլի 15-ի հրամանումհրամանատար ասվում էր, որ «հարձակման նպատակն է հարվածային բանակով հասցնել կենտրոնցված , որոշիչ և արագ հարված մի կողմից Բելգորդի շրջանից, իսկ մյուս կողմից հարվային Օրյոլի շրջանից և հարձակման համակենտրոնացման ճանապարհով շրջափակել Կուրսկի շրջանում գտնվող զորքերը և ոչնչացնել դրանք» («Ցիտադել» գործողություն): Դրա համար կենտրոնացվել էր 900 000 մարդ, շուրջ 100 000 հրանոթ և ական, 2700 տանկ և գրոհի ական, ավելի քան 2000 ինքնաթիռ ( 6-րդ և 4-րդ օդային նավատորմ): Կադրային համալրման գերմանացիներին հաջողվեց հասնել ընդհանուր կենտրոնացման միջոցով: Գլխավոր դերը առաջիկա հարձակման մեջ խաղալու էին տանկային զորքերը, սակայն գործողության ժամկետները հետաձգվում էին (սկզբում մայիսի սկիզբ, ապա հունիսի կես, վերջապես հուլիս), որի գլխավոր պատճառը նոր տիպի մեքենաների արագ արտադրությունն էր, որը պետք է նպաստեր ուժեղ խմբավորման ստեղծմանը: Ստեղծվեցին նոր փորձարարական զրահամեքենաներ «Ֆոկկե-Բուլֆ-190A» և գրոհայիններ՝ «Հենկել-129»:
 
== ԽՍՀՄ զորքեր ==
Տող 31.
Խորհրդային հրամանատարությունը Կուրսկի ուղղությամբ կենտրոնացրել էր հսկայական ուժեր: Կուրսկի հյուսիսային ճակատը պաշտպանում էր Կենտրոնական ճակատը (հրամանատար Ռոկոսովսկի), Հարավայինը՝ Վորոնեժյան ուղղությունն էր (հրամանատար Վատուտին): Դրանցում հաշվվում էր 1 337 000 մարդ, 3306 տանկ և ինքնագնաց հրետանային մեքենաներ, շուրջ 20 000 հրանոթ և ական, 2900 ինքնաթիռ: Կենտրոնական և Վորոնեժյան ուղղությունների թիկունքում՝ Վերխովյաում, Լիվնիում, Հին Օսկոլում, Կանտեմիռովկայում տեղավորվել էին Ստավկայի պահեստային միջոցները՝ միավորվելով [[հուլիսի 10]]-ից Ստեպյան ճակատի հետ (հրամանատար Կոնև), որում հաշվվում էին 580 000 մարդ, 1 500 տանկ և ինքնագնաց-հրետանային մեքենաներ, շուրջ 7 500 հրանոթ և ական: Դրանով խորհրդային ուժերը զգալիորեն գերազանցում էին թշնամուն մարդկային և տեխնիկական ուժերով:
Դրա համար անցկացվեցին մի շարք միջոցառումներ խորը շարանում կազմելու համար, որի պաշտպանությունը ճակատի երկարությամբ չէին կարող հաղթահարել թշնամու տանկերը: Ձևակերպվեց 8 պաշտպանական գիծ և շրջան: Կուրսկի ճակատամարտի այդ էտապի համար ([[1943]] թվականի հուլիսի 5-23-ը) մեծ հաջողություններ խաղացին Կենտրոնական ճակատի զորքերի դասավորութունը, ինչը չէր կարելի ասել [[Վորոնեժ]]ի ճակատի համար:
Ժամկետների հետաձգումը թշնամու կողմից խորհրդային հրամանատարության մեջ առաջացնում էին որոշ նյարդայնություն: Հատուկ շտապողականություն էր դրսևորում Վորոնեժյան ուղղության հրամանատար Վատուտինը. «Կքնենք մենք, բաց կթողնենք պահը: Եկե՛ք թողնենք խրամապատումը և սկսենք առաջինը հարձակումը: Ուժերը դրա համար կբավարարեն»: Սակայն Ստավկան որոշեց սպասել՝ հիմնվելով տեղեկության վրա, որ թշնամին կհարձակվի ոչ ուշ, քան հուլիսի 6-ը: Հուլիսի 5-ի գիշերը ձերբակալվեցին գերմանացի սակրավորներ, որոնք ցույց տվեցին, որ հարձակումը նախատեսված է առավոտյան ժամը 3-ին և գերմանական ուժերը արդեն զբաղեցրել են հարձակողական դիրքեր: Ռազմաճակատների հրամանտարությունը որոշեց անցկացնել հրետանա-ավիացիոն հակապատրաստություններ: Դրանով հանկարծակիության գործոնը, որի վրա հույս էին դրել գերմանական հրամանատարությունը, կվերանար: Միայն ժամը 5 անց 30 րոպեին գերմանական 9-րդ բանակի հարձակողական խմբավորումները, իսկ ժամը 6-ին տանկային բանակները և «Կեմպֆ» օպերատիվ խմբերը անցան հարձակման:
 
== Առաջին փուլ ==