«Կուզմա Պետրով-Վոդկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:PetrovVodkin Avtoportret 1918.jpg|մինի|աջից|Կուզմա Պետրով-Վոդկին, Ինքնանկար, 1918թ,1918 թ.]]
'''Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին''' ({{Lang-ru|Кузьма Сергеевич Петров-Водкин}}, [[1878]]թ., [[Խվալինսկ]], Սարատովի շրջան – 1939թ1939 թ. [[փետրվարի 15]], [[Լենինգրադ]]), ռուս սովետական նկարիչ։ [[ՌՍՖՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1930)։
 
Սովորել է [[Մոսկվա]]յի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում ([[1897]]—[[1905]]), Վ․Վ. Ա․Ա. Սերովի մոտ, [[Մյունխեն]]ում՝ Ա․Ա. Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905—08)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ․թթ. կրել է «[[սիմվոլիզմ]]ի» և «[[մոդեռն]]ի» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ․թթ. սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, [[Սանկտ Պետերբուրգ]]), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։
 
Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով-Վոդկինը դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում)։ 1920-ական թթ․թթ. ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։
 
Սովետական շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմական բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պետրով-Վոդկինը ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, [[Տրետյակովյան պատկերասրահ]], «Մարտից հետո», 1923, Սովետական բանակի կենտրոնական թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուսական թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ ([[Աննա Ախմատովա]]յի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուսական թանգարանում)։ 1920—30-ական թթ․թթ. շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատերական նկարիչ։ Պետրով-Վոդկինի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918—33)։
 
Պետրով-Վոդկինի 7 աշխատանք պահվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Տող 29.
Image: Петров-Водкин_-_Утренний_натюрморт_(1918).jpg|<small>«Առավոտյան նատյուրմորտ» </br> («Утренний натюрморт», 1918, ГРМ)</small>
</gallery>
 
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Պետրով-Վոդկին, Կուզմա Սերգեևիչ}}
[[Կատեգորիա:Ռուս նկարիչներ]]
[[Կատեգորիա:1878 ծնունդներ]]
 
[[Կատեգորիա:1939 մահեր]]
{{DEFAULTSORT:Պետրով-Վոդկին, Կուզմա Սերգեևիչ}}