«Կուզմա Պետրով-Վոդկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:PetrovVodkin Avtoportret 1918.jpg|մինի|աջից|Կուզմա Պետրով-Վոդկին, Ինքնանկար, 1918թ,]]
'''Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին''' {{Lang-ru|Кузьма Сергеевич Петров-Водкин}} (1878, [[Խվալինսկ]], Սարատովի շրջան – 1939թ. [[փետրվարի 15]], [[Լենինգրադ]]), ռուս սովետական նկարիչ։ [[ՌՍՖՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1930)։ Սովորել է Մոսկվայի[[Մոսկվա]]յի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1897—1905[[1897]]—[[1905]]), Վ․ Ա․ Սերովի մոտ, Մյունխենում՝[[Մյունխեն]]ում՝ Ա․ Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905—08)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ․ կրել է «սիմվոլիզմի» և «մոդեռնի» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ․ սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, [[Սանկտ Պետերբուրգ]]), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։
 
Շարժման պահը ընդգծելու, ընդարձակ տարածություն ընդգրկելու նպատակով Պետրով-Վոդկինը դիմել է «ոլորտային» հեռանկարին («Կեսօր», 1917, «Առավոտյան նատյուրմորտ», 1918, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում)։ 1920-ական թթ․ ձգտել է նկարի համայնապատկերային տպավորության, երեք հիմնական գույների (կարմիր, դեղին ու կապույտ) օգնությամբ միավորելով բոլոր ձևերն ու տարածական պլանները՝ լուծել է գուներանգային հարցեր։
 
Սովետական շրջանում ջանալով ըմբռնել երկրի պատմ․պատմական բեկման էությունը իրականության «տիեզերական» իմաստավորման հետ փոխադարձ կապի մեջ՝ Պետրով-Վոդկինը ստեղծել է հեղափոխական պայքարի խստաշունչ պաթոսով, հանուն ապագայի անձնազոհման գաղափարով ներթափանցված կոմպոզիցիաներ («1918 թվականը Պետրոգրադում», 1920, [[Տրետյակովյան պատկերասրահ]], «Մարտից հետո», 1923, Սովետական բանակի կենտրոնական թանգարան, Մոսկվա, «Կոմիսարի մահը», 1928, Ռուսական թանգարան), խստորոշ վերլուծմամբ կատարված դիմանկարներ (Ա․[[Աննա Ա․ ԱխմատովայիԱխմատովա]]յի դիմանկարը, 1922), կենսալիության զգացումով առլեցուն բանաստեղծական ժանրային պատկերներ («Սարաֆանով աղջիկը», 1928), առարկայական աշխարհի կառուցվածքայնությունը սրությամբ դրսևորող նատյուրմորտներ («Թխենին բաժակում», 1932, բոլորը՝ Ռուսական թանգարանում)։ 1920—30-ական թթ․ շատ գործեր է ստեղծել որպես գրաֆիկ, և թատերական նկարիչ։ Պետրով-Վոդկինի գրական երկերից (պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, ակնարկներ, տեսական հոդվածներ) առանձնանում է ինքնակենսագրական «Իմ պատմությունը»։ Սովետական իշխանության առաջին տարիներից եղել է գեղարվեստական կրթության համակարգի առաջին վերափոխողներից, դասավանդել Լենինգրադում (1918—33)։
 
Պետրով-Վոդկինի 7 աշխատանք պահվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
 
== Հայտնի կտավները ==
<gallery>
Image:Petrograd Madonna (Petrov-Vodkin).jpg|<small>«1918 год в Петрограде» («Петроградская мадонна»), 1920, ГТГ</small>
Image:Bathing of a Red Horse (Petrov-Vodkin).jpg|<small>«[[Купание красного коня]]», 1912</small>
Image:Motherhood (Petrov-Vodkin).jpg|<small>«Материнство», 1925</small>
Image:Theatre Farce_(Petrov-Vodkin).jpg|<small>«Театр. Фарс.», 1907</small>
Image:Teatr drama_(Petrov-Vodkin).jpg|<small>«Театр. Драма.», 1907</small>
Изображение:Kuzma Petrov-Vodkin. Portrait of Anna Akhmatova. 1922.jpg|<small>«Портрет [[Ахматова, Анна Андреевна|Анны Ахматовой]]», ГРМ</small>
Image:Herring (Petrov-Vodkin).jpg|<small>«Селёдка», 1918, ГРМ</small>
Image:Bather's moring (Petrov-Vodkin).jpg|<small>«Утро. Купальщицы», 1917</small>
Image:Fisherman's daughter (Petrov-Vodkin).jpg|<small>«Дочь рыбака», 1936</small>
Image:Петров-Водкин - Жаждущий воин (1915).jpg|<small>«Жаждущий воин», 1915, ГРМ</small>
Image:Death of a Comissary (Petrov-Vodkin).jpg|<small>«Смерть комиссара», 1928</small>
Image:Lenin (Petrov-Vodkin).jpg|<small>«Портрет [[Ленин, Владимир Ильич|В. И. Ленина]]», 1934</small>
Image:Петров-Водкин - Богоматерь Умиление злых сердец (1914-1915).jpg|<small>«[[Богоматерь Умиление злых сердец]]» (1914—1915), ГРМ</small>
Image:Петров-Водкин - Черёмуха в стакане (1932).jpg|<small>«[[Черёмуха в стакане (картина)|Черёмуха в стакане]]», 1932, ГРМ</small>
Image:Kuzma Sergeevich Petrov-Vodkin - The Worker - Google Art Project.jpg|<small>«Рабочий», 1926, ГРМ</small>
Image: Петров-Водкин_-_Утренний_натюрморт_(1918).jpg|<small>«Утренний натюрморт», 1918, ГРМ</small>
</gallery>
 
 
{{ՀՍՀ}}