«Կուզմա Պետրով-Վոդկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Петров-Водкин.jpg|մինի|աջից]]
'''Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկին''' {{Lang-ru|Кузьма Сергеевич Петров-Водкин}} (1878, [[Խվալինսկ]], Սարատովի շրջան – 1939թ. [[փետրվարի 15]], [[Լենինգրադ]]), ռուս սովետական նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1897—1905), Վ․ Ա․ Սերովի մոտ, Մյունխենում՝ Ա․ Աժբեի ստուդիայում (1901) և Փարիզի մասնավոր ակադեմիաներում (1905—08)։ Եղել է «Միր իսկուսավա» (1911-ից) և «Չետիրե իսկուստվա» (1924-ից) խմբավորումների անդամ։ 1900-ական թթ․ կրել է սիմվոլիզմի» և «մոդեռնի» ուժեղ ազդեցությունը։ 1910-ական թթ․ սկզբին վաղ շրջանի անորոշ քնարականությամբ, մռայլ կոլորիտով գործերին («Ափ», 1908, «Երազ», 1910) փոխարինում են հուզական լարվածությամբ, կերպարների պլաստիկ պարզությամբ, վառ գույների հակադրումով սուր ռիթմավորված կուռ կոմպոզիցիաներ («Խաղացող տղաներ», 1911, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, [[Սանկտ Պետերբուրգ]]), «Կարմիր ձիու լողացնելը» նկարը (1912, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), որ ժամանակին ընկալվել է որպես պատմական նոր դարաշրջանի նախազգացում, նշանավորել է նկարչի վերջնական անցումը մշուշոտ այլաբանություններից դեպի այժմեականորեն հնչող և միաժամանակ համապարփակ սիմվոլիկային, հարթային ու ծավալային նկարելակերպերի ոչ օրգանական համադրումից դեպի միասնական մոնումենտալ-դեկորատիվ ամբողջությունը։