«Ռումի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5.
== Կենսագրություն ==
 
Մեծագույն սուֆի բանաստեղծ Ջալալ ադ-Դին Մոհամմադ Ռումին ծնվել է Բալխում[[Բալխ]]ում (այժմ Աֆղանստանի[[Աֆղանստան]]ի տարածք)։ Սերում է մահմեդական աստվածաբանության հայտնի գիտակի ընտանիքից։ Երկար տարիներ հոր հետ [[Միջին Արևելք|Միջին]] և [[Մերձավոր ԱրևելքումԱրևելք]]ում շրջագայելուց հետո հաստատվել է սելջուկների մայրաքաղաք Իկոնիայում[[Կոնիա|Իկոնիա]]յում (Ռում՝ այստեղից էլ նրա «Ռումի» կեղծանունը), որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր։ Փայլուն կրթություն է ստացել և' հումանիտար, և' բնական գիտությունների բնագավառում։ Հոր մահից հետո, 24 տարեկան հասակում փոխարինել է նրան տեղի հայտնի մադրասեում և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։
 
== Աշխատանքներ ==
Նշանավոր է նրա վեց ընդարձակ մասերից բաղկացած «Մասնավի մաանավի» («Պոեմ բարոյագիտական») պոեմը՝ թելադրված Ռումիի և գրառված նրա աշակերտների կողմից։ Այն գրված է երկտողերով (բեյթ), իրենից ներկայացնում է առակների[[առակներ]]ի ժողովածու՝ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] և բարոյա-իմաստասիրական վերջաբանով։ Ռումին ցուցաբերել է կրոնական գիտելիքների խոր իմացություն, բանահյուսական աղբյուրների և սյուժեների գիտակություն։ Նրա քնարական դիվանը ընդգրկում է 2073 կրոնափիլիսոփայական ղազալ և մոտ 2000 ռոբայի։ռուբայի։ Կյանքի երկրորդ շրջանում իր ղազալների վերջին բեյթը ստորագրել է ոչ թե իր, այլ իր հոգևոր ուսուցչի՝ [մորշեդ] Շամս-է Թաբրիզիի [Թավրիզի արև] անունով։ Այդ բանաստեղծությունները համարվում են հիրավի սուֆիական-միստիկական բանաստեղծության կատարյալ օրինակներ։ 1957-1967 թթ. Թեհրանում հրատարակվել է Ռումիի երկերի ժողովածուի (քոլլիյաթ) ութ հատորյակը, Բադի օլ-Զաման Ֆուրուզանֆարի աշխատասիրությամբ:
 
Ռումիից առայժմ հայտնի հայերեն առաջին թարգմանությունը՝ մեկ երկտող, պահպանվել է 1700-ին գրված մի ձեռագիր մատյանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր N 6146)։ Մեր օրերում Ռումիից գազելներ են թարգմանել Ս․ Տարոնցին, Ս․ Ումառյանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռումի» էջից