«Պաղպաղակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Italian ice cream.jpg|մինի|աջից|Ջելատո տեսակի իտալական պաղապաղակ]]
'''Պաղպաղակ''', զովացուցիչ աղանդերային սննդամթերք։ Ունի դուրեկան համ, բարձր կալորիականություն և լավ է յուրացվում։ Պաղպաղակի շատ տեսակներ պարունակում են սննդի համար անհրաժեշտ [[սպիտակուցներ]], [[ճարպեր]], [[ածխաջրեր]], [[հանքային աղեր]] և [[վիտամիններ]]։ Հիմնական հումքը կաթնամթերքն է ([[կաթ]], [[սերուցք]], կարագ և այլն), [[շաքար]]ը, պտուղները կամ հատապտուղները (թարմ կամ սառեցրած), մուրաբաները, [[շոկոլադ]]ը, [[ընկույզ]]ը, [[նուշ]]ը, մրգակճեպը, [[ձու]]ն, կայունարարները, բուրումնավետ նյութերը և այլն։
 
Հումքից, որոշակի բաղադրագրով, պատրաստվում է խառնուրդ, որը վարակազերծվում է, համասեռացվում, հովացումից հետո սառեցվում և հարվում ֆրիզերներում։ Ստացված «փափուկ» պաղպաղակում ջրի մինչև 60% ֊ը վերածված է սառույցի մանրագույն բյուրեղիկների, իսկ ջերմաստիճանը հասցված մինչև — 4, — 5°С։ «Փափուկ» պաղպաղակը կշռաբաշխում են, ձևավորում և ենթարկում հետագա սառեցման («կոփման»)։ Կոփման ժամանակ տեղի է ունենում ջրի լրացուցիչ սառեցում, պաղպաղակը պնդանում է, և նրա ջերմաստիճանն իջնում մինչև — 10, — 20°С։
 
100 [[գրամ]] պաղպաղակի կալորիականությունը 100—240 կկալ է։
 
[[Կատեգորիա:Աղանդերային սննդամթերքներԿաթնամթերք]]
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պաղպաղակ» էջից