«Ցունամի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 18.
== Վերջին տարիների ավերիչ ցունամիները ==
* 2004թ. դեկտեմբերի 26 Հարավ-արեւելյան Ասիա
Գիշերվա ժամը 00:58-ին տեղի ունեցավ 9.3 [[մագնիտուդ]]ի հզոր [[երկրաշարժ]], որն առաջացրեց հայտնի ցունամիներից ամենամահաբերը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր [[Ինդոնեզիա]]յի [[Սումատրա]] կղզու արեւմուտքում: Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում. [[Ինդոնեզիա]]յում` 180 հազար մարդ, [[Շրի-Լանկա]]յում` 31÷39 հազար մարդ, [[Հնդկաստան]]ում` 12 հազար մարդ, [[Թայլանդ]]ում` ավելի քան 5 հազար մարդ: ՏուժեցՑունամիի նաեւալիքները հասան մինչեւ [[Աֆրիկա]]յում` գտնվողզոհեր եղան [[Սոմալի]]նում եւ [[Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն]]ում: Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ:<br />
Այս ցունամիին ասում են նաեւ Նվերների օրվա ցունամի:
 
* 2011թ. մարտի 11 [[Ճապոնիա]]
[[Տոկիո]]յից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող [[էպիկենտրոն]]ով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի: Երկրաշարժի [[հիպոկենտրոն]]ը գտնվում էր 32 կմ խորության վրա: Երկրաշարժն ու նրան հետեւած ցունամին դարձան [[Ֆուկուշիմա]]յի [[ատոմակայան]]ի վթարի պատճառ: Երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցունամի» էջից