«Փյունիկերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Փյունիկերեն''', փյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթա...»:
(Տարբերություն չկա)

14:20, 22 Հունիսի 2013-ի տարբերակ

Փյունիկերեն, փյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթախմբին։ Խոսվել է մ.թ.ա. II —I հազարամյակում և մ.թ. I հազարամյակի սկզբում, Փյունիկիայում և միջերկրածովյան ափերի փյունիկաբնակ վայրերում (Կիպրոս, Սիցիլիա, Սարդինիա, Մասսալիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա)։ Հյուսիսային Աֆրիկայում ուշ փյունիկերենը (պուներենը) պահպանվել է մինչև արաբական նվաճումների դարաշրջանը (VIII-դար), բուն Փյունիկիայում՝ մինչև II-րդ դարը։ Արձանագրություններով ներկայանում է մ.թ.ա. II հազարամյակից մինչև մ.թ. IV դար։ Փյունիկերենի ձևաբանությունը, ինչպես նաև բառապաշարը մոտ է իվրիտերենին։ Գրությունից դատելով՝ 29 համասեմական բաղաձայններից պահպանել է 22-ը։ Հին սեմական մյուս լեզուներից ամենամեծ տարբերությունը ձայնավորական համակարգի մեջ է։ Փյունիկերենն օգտագործել է փյունիկյան գիրը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։