«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն

չ (Bot: Migrating 78 interwiki links, now provided by Wikidata on d:q38193 (translate me))
 
Թեև մարդկային կյանքի մասին Շոպենհաուերի տեսակետը պեսիմիստական է, այնուհանդերձ, դա ստացվում է յուրատեսակ լավատեսական հայացքով, որովհետև նա առաջադրում է տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղի։ Մարդը կարող է փրկվել տառապանքներից և ձանձրույթից, եթե իր մեջ մեռցնի կամքը, այսինքն՝ կյանքը։ Թվում է, թե դրա համար լավագույն միջոց կարող է լինել ինքնասպանությունը։ Շոպենհաուերի համոզմամբ ինքնսպանությունը ոչ թե կամքի ժխտում է, այլ, ընդհակառակը,
դրա հզորության հաստատում։ Ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ դրա պայմաններից։ Ինքնասպանությունը անօգուտ և խելահեղ արարք է։ Տառապանքներից փրկվելու համար կա երկու հիմնական ձև՝ ճգնավորություն ([[ասկետիզմ]]) և ճանաչողություն։ Ճգնավորը հետևողականորեն մեռցնում է իր մարմինը, իսկ քանի որ մարմինը կամքի օբյեկտիվացման դրսևորումն է, ուստի մարմնի հետ մեկտեղ մեռնում է նաև համաշխարհային կամքը։ Դա տեղի է ունենում նաև ճանաչողության՝ գեղագիտական հայեցողության
ընթացքում։ Հարկավոր է թույլ տալ, որ կամքն իրեն անարգել դրսևորի, որպեսզի այդ դրսևորման մեջ մենք կարողանանք ճանաչել մեր սեփական էությունը։ Ճանաչելով, մարդիկ (փիլիսոփաները և արվեստագետները) տեսնում են, որ կամքն իր բոլոր դրսևորումներում, բոլոր երևույթներում նույնական է ինքն իրեն։ Այդպիսի ճանաչողության ժամանակ սուբյեկտը դադարում է լինել կամքի ծառա, նույնանում է օբյեկտի հետ, հայտնվում լիակատար անխռով վիճակի մեջ։ Ոչինչ այլևս նրան չի հուզում, չի վրդովեցնում, որովհետև նա կտրել է այս աշխարհի հետ իրեն կապող ցանկության հազարավոր թելերը։