«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 70 interwiki links, now provided by Wikidata on d:q1411 (translate me)
չ clean up, replaced: 1թ. → 1 թ., 3թ. → 3 թ., 4թ. → 4 թ. (2), 6թ. → 6 թ., 8թ. → 8 թ., 0թ. → 0 թ. oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Château de Versailles, salon de la paix, buste d'empereur romain (Claude).jpg|thumb]]
'''Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս''' (լատիներեն՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, մ.թ.ա 10թ10 թ. օգոստոսի 1 - 54թ54 թ. հոկտեմբերի 13), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54թթ), [[Տիբերիոս]] կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը: 41թ41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր: Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ ընտանիքում կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա: Բացի դրանից նա կաղում և կակազում էր: Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր: Դրա շնորհիվ Կլավդիոս մասնագիտցավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել:
 
Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավվդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ: Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43թ43 թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ [[Հուլիոս Կեսար]]ին: Բացի դրանից, Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան [[Մավրիտանիա]]ն (41–42 թթ), [[Լիկիա]]ն (43թ) և [[Թրակիա]]ն (46թ46 թ.): Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին: Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները: Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա:
 
Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ: Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում էր իր անառակ բարքով: Այն բանից հետո, երբ Մեսսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատճի ենթարկեց նրան (48թ48 թ.): Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնանում է իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսեր հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին՝ համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ Բրիտանիկոսի: Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54թ54 թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ:
 
{{անձ-անավարտ}}
Տող 11.
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 13 մահեր]]
[[Կատեգորիա:Հուլիոս-Կլավդիոսների հարստություն]]
 
{{Link FA|de}}
{{Link FA|es}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլավդիոս» էջից