«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
 
==Խեցեգործությունը Հայաստանում==
* [[{{Հիմնական|Խեցեգործությունը Հայաստանում]]}}
Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե ({{lang-ru|терракота}}) արձանիկները։ [[Հայաստան]]ի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։
 
Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից։ Պարզ ձև ունեցող շինվածքները ([[հրակայուն աղյուս]], [[երեսպատման սալիկ]]ներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում։ Որմնանյութերը ([[աղյուս]], երեսպատման սալիկներ, [[կղմինդր]]) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում։ Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում։ Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը։ Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը։ Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը [[թրծում]]ից առաջ պատում են [[ջնարակ]]ով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000—1400°C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ։
 
== Տես նաև ==
* [[Խեցեգործությունը Հայաստանում]]
 
{{ՀՍՀ}}