«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
==Խեցեգործությունը Հայաստանում==
===Ուրարտական դարաշրջանում===
Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե ({{lang-ru|терракота}}) արձանիկները: [[Հայաստան]]ի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին: Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը:
 
[[Ուշ բրոնզի դար]]աշրջանը (մ. թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ: Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով: Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով:
 
[[Հելլենիզմի դարաշրջան]]ում (մ. թ. ա. III-I դդ.) տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ:
===Հելլենիզմի դարաշրջանում===
[[Հելլենիզմի դարաշրջան]]ի (մ. թ. ա. III-I դդ.) [[Հին Հայաստան]]ի խեցեգործությունը վկայում է «գունազարդ խեցու» վերածաղկումը: Այս շրջանում տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ: Հատկապես մեծ նշանակություն է ստանում շինարարական խեցին, որի բեկորներից հայտնաբերվել է [[Արտաշատ]]ի և [[Գառնի]]ի պեղումների ժամանակ: I-III դդ. Հայաստանի նյութական մշակույթի մասին եղած տեղեկությունները սակավ են:
 
[[Վաղ միջնադար]]ի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված [[Դվին]]ի և [[Զվարթնոց]]ի պեղումներից: Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը:
===Վաղ միջնադարում և միջնադարում===
[[Վաղ միջնադար]]ի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված [[Դվին]]ի և [[Զվարթնոց]]ի պեղումներից: Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը: IX-XIII դդ. [[Հայաստան]]ի քաղաքները ([[Դվին]], [[Անի]]) դառնում են խեցեգործական խոշոր կենտրոններ, այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները, ինչպես նաև Հայաստանի զանազան վայրերում հայտնաբերված միջնադարյան խեցեղենը: [[Դվին]]ը, ի տարբերություն Անիի «կոպիտ» խեցեղենի, աչքի էր ընկնում իր փոքրահատիկ բեկորներով, ամուր, նուրբ իրերով: Այս շրջանում հայտնի է նաև առավել «հասարակ» խեցեղենը, որը, սակայն, որակապես զիջում էր մյուս տեսակներին: Դրանցից են դրվագված, կենդանակերպ, գոտեզարդ, կարմրափայլ կարասները և մետաղյա կաղապարով ձուլածո ձվաձև անոթները: Ջնարակված ափսեների և թասերի հատակը, բացի գծանախշից, զարդարվում էր նաև մարդկային և առասպելական կենդանիների պատկերներով:
 
X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ [[հախճապակի|հախճապակու]] արտադրությունը: Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի:
X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ [[հախճապակի|հախճապակու]] արտադրությունը: Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի: Հատուկ տեղ ունեին նրբապատ, փորագրված ցանցկեն թասերը: Ավելի ուշ շրջանում ([[XIII դար]]) արտադրվում են վերադիր դիմաքանդակներով երկնագույն և կապույտ հախճապակե սկահակներ: Սկսած [[XIII դար]]ից, թաթար-մոնղոլական, այնուհետև թուրք-սելջուկյան արշավանքների հետևանքով, [[Հայաստան]]ի տնտեսական անկմանը զուգընթաց գրեթե դադարում է խեցեգործության հետագա զարգացումը, սկսում է գերակշռել չոր, ընդհանուր նախշը: Չնայած դրան, XIII-XVIII դդ. [[Սպահան]]ի, [[Իկոնիա]]յի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ, հախճապակե ջնարակապատ խեցե իրեր: [[XVII դար]]ում, երբ խեցեգործությունը [[Թուրքիա]]յում անկում էր ապրում, միակ կենտրոնը մնում էր Քյոթահյան ([[Կուտինա]]), որտեղ կային հայկական բրուտագործության ամբողջ թաղամասեր: Քյոթահյայի վարպետները իրենց աշխատանքներում թուրքական զարդանախշը լրացնում էին քրիստոնեական թեմատիկ և սիմվոլիկ պատկերներով, ինչպես նաև մակագրություններով, որոնք հավաստում էին հայ վարպետների ինքնությունը: Այդ իրերը զարդարում էին եկեղեցիների ինտերիերներ, սուլթանի ապարանքը, արտահանվում [[Եվրոպա]], որի շնորհիվ Քյոթահյան հռչակված էր իբրև «Արևելքի Սևր»:
 
Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ խորհրդային խեցեգործությունը զարգացել է [[1950]]-ական թթ. կեսից: Խեցեգործության առաջնթացին նպաստեց [[Երևան]]ի հախճապակու գործարանը (հիմնադրվել է [[1954]] թ.-ին), որը երկրի [[հախճապակի|հախճապակու]] և [[ճենապակի|ճենապակու]] մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով:
===Խորհրդային Հայաստանում===
Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ խորհրդային խեցեգործությունը զարգացել է [[1950]]-ական թթ. կեսից: Մինչև այդ կարելի է միայն նշել գյուղի և քաղաքի շուկան մատակարարող ժողովրդական բրուտագործությունը, որը բացառապես կրկնում էր կժերի, ամանների, «պուլիկների»՝ դարերի ընթացքում մշակված ձևերը: Խեցեգործության առաջնթացին նպաստեց [[Երևան]]ի հախճապակու գործարանը (հիմնադրվել է [[1954]] թ.-ին), որը երկրի [[հախճապակի|հախճապակու]] և [[ճենապակի|ճենապակու]] մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով: Այս գործարանում արտադրված կժերը, ջրամանները և ավանդական զարդերով դեկորատիվ [[ափսե]]ները, [[մանրաքանդակ]]ը (Հ. Սիմոնյանի «Հայկական ժողովրդական պարեր» արձանաշարը) կիրառական արվեստի ուշագրավ երևույթերից են: Հանրապետությունում խեցեգործության զարգացմանը նպաստել է նաև Հայկ. ՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծված ([[1958]]) խեցեգործական փորձարարական արհեստանոցը: Արվեստանոցի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ են տարվել տեղական կավի որակի ուսումնասիրման, ներկանյութերի փորձանմուշների ստուգման, թրծման կանոնների մշակման ուղղությամբ, ուսումնասիրվել են ազգային ձեռքբերումները: Նոր կադրերի պատրաստման առումով խեցեգործության զարգացումը խթանեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում ստեղծված ([[1958]]) խեցեգործական բաժինը: [[1960]]-ական թթ. ստեղծվեցին [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ի ինտերիերի սևաթույր անոթները (հեղ.՝ Հ. Բդեյան), Հայաստանի գեղարվեստական ֆոնդի դեկորատիվ սկուտեղները և հուշանվերները, փոքրաքանակ, զուսպ զարդապատումով ազգագրական բնույթի արձանիկները (հեղ.՝ Ռ. Շահվերդյան): Այդ տարիներին մեծ տարածում է գտել [[հրակավ]]ը, որի պլաստիկությունը, տեխնոլոգիական հատկությունները, կապտավուն մակերեսը զուգադրվել են ղեկորատիվ-կիրառական արվեստի առաջադրած խնդիրներին: Այն մուտք է գործել ճարտարապետական միջավայր, հասարակական [[ինտերիեր]]ներ, [[պուրակ]]ներ, [[փողոց]]ներ և [[հրապարակ]]ներ: Առաջ են եկել կոմպլեքս նախագծման, [[արվեստ]]ի և ճարտարապետության համադրման խնդիրներ: Այդ նոր միտումների վկայություններ են [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն|Գաբրիել Սունդուկյանի անվան հայկական դրամատիկական թատրոն]]ի ձմեռային այգու, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներում գտնվող ծաղկի խանութների (երկուսի հեղ.՝ Հ. Բդեյան), Երևանի շախմատի տան ձևավորումները (հեղ.՝ Հ. Բդեյան, Դ. Բաբայան): Սովետահայ խեցեգործությանը բնորոշ են մոնումենտալ ճարտարապետական ձևերը, ինչպես նաև կամերային բնույթի աշխատանքներ, որոնք ունեն առավել դեկորատիվ, քան կիրառական նշանակություն:
 
Ինչպես հայ, այնպես էլ խորհրդային խեցեգործների համար մի այլ դպրոց էին ԽՍՀՄ նկարիչների միության նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործական հատուկ բազաները (մասնավորապես [[Ձինտարի]]ն, [[Լատվիա]]), ուր աշխատելու էին մեկնում ստեղծագործական խմբեր: Այստեղ արվեստագետները փորձի փոխանակում էին կատարում, փորձանմուշներն իրականացնում արտադրական բազաներում: [[1960]]-ական թթ. ԽՍՀՄ-ը ներգրավվում է Խեցեգործների միջազգային ակադեմիա ([[Ժնև]]): Խորհրդային խեցեգործ վարպետները ցուցադրվում էին նաև [[Ֆաենցա]]յի ([[Իտալիա]]) ամենամյա [[ցուցահանդեսներ]]ում, որոնց մասնակցում էին նաև հայ ստեղծագործողները:
 
== Խեցեգործական արտադրություն ==