«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
==Խեցեգործությունը Հայաստանում==
===Ուրարտական դարաշրջանում===
Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե ({{lang-ru|терракота}}) արձանիկները: [[Հայաստան]]ի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին: Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը: Մ. թ. ա. III հազարամյակում [[Հայաստան]]ում ([[Մեծամոր]]), մետաղամշակման զարգացմանը զուգընթաց, տեխնիկապես անհրաժեշտություն դարձավ խեցե օջախների, հալոցների ձուլածո կաղապարների պատրաստումը: [[Վաղ բրոնզի դար]]ին անցումը խեցեգործության մեջ բնորոշվում է տարբեր ձևերի պատրաստման հնարների բազմազանությամբ, գունավոր կավի օգտագործմամբ, [[զարդանախշ]]ի բարդացմամբ, որոնց վկայությունն են պեղումներից հայտնաբերված նրբապատ բեկորները:
 
[[Ուշ բրոնզի դար]]աշրջանը (մ. թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ: Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով: Երկաթի յուրացման ժամանակաշրջանի (մ. թ. ա. X-VI դդ.) խեցեգործությանը բնորոշ է գնդաձև կամ էլիպսաձև՝ սևափայլ, սպիտակադաջ զարդանախշով, երբեմն թեմատիկ ([[որս]]ի, [[պաշտամունք]]ի) պատկերներով անոթների արտադրությունը: Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով:
Մ. թ. ա. III հազարամյակում խեցեսափորների համար սահմանվում է ընդգծված եռամաս ձև՝ աննշան գոգավոր վզիկ, ուռուցիկ իրան, գոգավոր հատակ:
 
Խեցեղեն նյութը բաժանվում է երեք խմբի.
# Շրեշ բլուրի, գունավոր անգորներ և սևափայլ խեցի՝ իրանի կենտրոնում ակոսավոր նախշերով (հավանաբար բուսաէլատկերներ կամ խորհրդանշական-կոսմոգենիկ նշաններ):
# Կառնուտ-Վանաձթրի, սևափայլ խեցի՝ դեղնավուն անգոբներ և նրբագիծ նախշերով իրեր:
# Կարազ-Արծնի, սևափայլ, չոր կավի վրա քերծված գծանկարով և ճշգրիտ զոլավոր նախշերով իրեր, որոնք համատեղվում են կենդանակերպ ամանեղենի հետ:
 
Երևան է գալիս արդեն գունազարդ խեցեղենը, որի դերը այնքան մեծ է եղել [[միջին բրոնզի դար]]ում (մ. թ. ա. III հազարամյակի I կես), որ այդ ժամանակահատվածը անվանվել է «գունազարդ խեցու» դարաշրջան: Այստեղ գերիշխում է միագույն և երկգույն՝ սև-սպիտակ, սև-կարմիր, սև-դարչնագույն զարդերով խեցեղենը: Միջին բրոնզի դարի կեսին գունազարդ խեցին զուգահեռաբար տեղ է գտնում սևափայլ անոթների կողքին, որոնք դաջված են կետանախշերով և ընդելուզված սպիտակ ու կարմիր մածուկով: Միջին բրոնզի դարի շրջանում ծեփումը համադրվում է քանոնի և կարկինի միջոցով փորագրման տեխնիկային:
 
[[Ուշ բրոնզի դար]]աշրջանը (մ. թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ: Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով: Երկաթի յուրացման ժամանակաշրջանի (մ. թ. ա. X-VI դդ.) խեցեգործությանը բնորոշ է գնդաձև կամ էլիպսաձև՝ սևափայլ, սպիտակադաջ զարդանախշով, երբեմն թեմատիկ ([[որս]]ի, [[պաշտամունք]]ի) պատկերներով անոթների արտադրությունը: Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով:
 
===Հելլենիզմի դարաշրջանում===