«Խեժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
 
==Խեժերի արտադրությունը Հայաստանում==
[[Հայաստան]]ում աճում են խեժատու ծառեր ([[սոճի]], [[նոճի]], [[եղևնի]], [[խեժափիճի]], [[գիհի]], [[ակացիա]]) և բույսեր ([[չարհոտ]], [[կանգար]], գազ., աղբրաց արյուն, [[լոշտակ]]), որոնցից ստացվել կամ արտաթորվել են տարբեր տեսակի խեժեր: Խեժափիճու խեժն անվանել են [[անզրութ]] կամ անծրութ, փշատերև ծառերինը՝ մարխի խեժ, [[բևեկնախեժ]], [[բևեկնայուղ]], գիհի ծառինը՝ [[սանդալուզ]] կամ սանդալոս, ակացիայինը՝ [[ախախիա]] կամ աղաղիա, չարհոտինը՝ [[անկիտան]] կամ անճիտան: Ստացել են նաև քարախունկ, որն անուշահոտ խեժ է և, ըստ ավանդության, կարծրանում է քարի մեջ: Վերոհիշյալ խեժերն օգտագործվել են բժշկության մեջ՝ որպես դեղորայքների բաղկացուցիչ մաս կամ մաքուր վիճակում: Դրանցից պատրաստել են սոսնձանյութ, [[ներկ]]եր և [[թանաք]]ներ: Ջրդեղերին խառնած՝ քսել են ձեռագրերի և [[մանրանկար]]ների մակերևույթին՝ ջրի նկատմամբ անթափանց դարձնելու, մեխանիկական հարվածներից պահպանելու և փայլ տալու համար: Որոշ խեժեր (օրինակ, բևեկնախեժ) այնքան շատ են արտադրվել, որ ներքին շուկայի պահանջները բավարարելուց բացի համարվել են Հայաստանից արտահանվող գլխավոր նյութեր:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեժեր» էջից