«Խեժափիճի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տեղեկաքարտ +
No edit summary
Տող 23.
}}
 
'''Խեժափիճի''' ({{lang-lat|larix}}), կվենի, [[Սոճազգիներ (ընտանիք)|սոճազգիների]] ընտանիքի փշատերև ծառերի ցեղ: Խոշոր, տերևաթափ [[ծառ]]եր են, բարձրությունը՝ 30—35 մ: Սաղարթը կոնաձև է, տերևներն ասեղնաձև, երկարացած ընձյուղների վրա տեղադրված են զսպանակաձև, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով: Սերմնակոները կլորավուն են կամ երկարավուն: Սերմերը մանր են, թևավոր, հասունանում են առաջին տարում, սակայն տարածվում են աշնանը կամ հաջորդ գարնանը: Բացված կոները 2—3 տարի կարող են մնալ ծառերի վրա: Խեժափիճին լուսասեր, խոնավասեր բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ: Հայտնի է 25 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի ցուրտ շրջաններում: Նախկին [[ՍՍՀՄ]]-ի տարածքում աճում է խեժափիճու 4 տեսակ, առավել տարածված են Գմելինի կամ դաուրյան խեժափիճին և սիբիրական խեժափիճին: [[Հայաստան]]ի բնական անտառներում խեժափիճի չի աճում, սակայն նախալեռնային որոշ շրջանների արհեստական տնկարկներում և պուրակներում կարելի է հանդիպել խեժափիճու որոշ ինտրոդուկցված տեսակների (եվրոպական, սիբիրական, ճապոնական): խեժափիճին ապրում է մինչև 400 տարի: Բնափայտն ամուր է, առաձգական, դիմացկուն, օգտագործվում է ստորջրյա կառույցներում, նավաշինության, [[կահույք]]ի, թղթի, [[ցելյուլոզ]]ի արդյունաբերության մեջ: Խեժափիճու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր [[տերպենտին]], որից ստացվում է [[բևեկնայուղ]] և [[բևեկնախեժ]]: Կեղևն օգտագործում են որպես դաբաղող նյութ: Դեկորատիվ նպատակով աճեցվում է [[այգի]]ներում, [[պուրակ]]ներում:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեժափիճի» էջից