«Խեժափիճի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|250x400px|right|Եվրոպական խեժափիճի '''Խեժափիճի''' (larix), կվենի, Սոճազգիներ (ընտա...»:
 
տեղեկաքարտ +
Տող 1.
{{Taxobox
[[Պատկեր:Larix decidua autumn.JPG|thumb|250x400px|right|Եվրոպական խեժափիճի]]
| name = Խեժափիճի
| image file = Larix decidua autumn.JPG
| image_width = 240 px
| image descr = ''Խեժափիճին'' աշնանը
| regnum = [[Բույսեր]]
| divisio = [[Pinophyta]]
| classis = [[Փշատերևազգիներ]]
| ordo = [[Ասեղնատերևավորներ]]
| familia = [[Սոճազգիներ]]
| genus = '''''Larix'''''
| latin = Larix
| genus_authority = [[Ֆիլիպ Միլեր]]
| subdivision_ranks = Species
| subdivision = About 10–14; see text
| wikispecies = Larix
| commons = Category:Larix
| itis = 183409
| ncbi = 3325
| eol = 34193
| grin = 6523
| ipni = 31974
}}
 
'''Խեժափիճի''' (larix), կվենի, [[Սոճազգիներ (ընտանիք)|սոճազգիների]] ընտանիքի փշատերև ծառերի ցեղ: Խոշոր, տերևաթափ [[ծառ]]եր են, բարձրությունը՝ 30—35 մ: Սաղարթը կոնաձև է, տերևներն ասեղնաձև, երկարացած ընձյուղների վրա տեղադրված են զսպանակաձև, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով: Սերմնակոները կլորավուն են կամ երկարավուն: Սերմերը մանր են, թևավոր, հասունանում են առաջին տարում, սակայն տարածվում են աշնանը կամ հաջորդ գարնանը: Բացված կոները 2—3 տարի կարող են մնալ ծառերի վրա: Խեժափիճին լուսասեր, խոնավասեր բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ: Հայտնի է 25 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի ցուրտ շրջաններում: Նախկին [[ՍՍՀՄ]]-ի տարածքում աճում է խեժափիճու 4 տեսակ, առավել տարածված են Գմելինի կամ դաուրյան խեժափիճին և սիբիրական խեժափիճին: [[Հայաստան]]ի բնական անտառներում խեժափիճի չի աճում, սակայն նախալեռնային որոշ շրջանների արհեստական տնկարկներում և պուրակներում կարելի է հանդիպել խեժափիճու որոշ ինտրոդուկցված տեսակների (եվրոպական, սիբիրական, ճապոնական): խեժափիճին ապրում է մինչև 400 տարի: Բնափայտն ամուր է, առաձգական, դիմացկուն, օգտագործվում է ստորջրյա կառույցներում, նավաշինության, [[կահույք]]ի, թղթի, [[ցելյուլոզ]]ի արդյունաբերության մեջ: Խեժափիճու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր [[տերպենտին]], որից ստացվում է [[բևեկնայուղ]] և [[բևեկնախեժ]]: Կեղևն օգտագործում են որպես դաբաղող նյութ: Դեկորատիվ նպատակով աճեցվում է [[այգի]]ներում, [[պուրակ]]ներում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեժափիճի» էջից