«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Բուսաբանական հիմնական սկզբունքը դա [[բույսերի սիստեմատիկա]]ն է, որով բուսական աշխարհի բազմաթիվ [[տեսակ]]ները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ [[տաքսոն]]ների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց [[անվանակարգում]]ը ([[նոմենկլատուրա]]), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները ([[ֆիլոգենետիկա]]):

Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է [[ֆլորա]], իսկ դրանով զբաղվող գիտությունը` [[ֆլորիստիկա]]: Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների [[արեալ]]ները որոշող գիտությունը` [[ֆիտոխորոլոգիա]]: [[Ծառ]]երը և [[թփեր]]ը ուսումնասիրող գիտությունը անվանվում է [[ծառագիտություն]] ([[դենդրոլոգիա]]):

Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև [[բույսերի մորֆոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է բույսերի [[ձևաբանություն]]ը, նրանց անհատական ([[օնտոգենեզ]]) և պատմական զարգացումը ([[ֆիլոգենեզ]]): Նեղ իմաստով` մորֆոլոգիան ուսումնասիում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկում է [[բույսերի անատոմիա]]ն, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, [[սաղմնաբանություն]]ը ([[էմբրիոլոգիան]]) և [[բջջաբանություն]]ը ([[ցիտոլոգիա]]ն), որը ուսումնասիրում է [[բուսական բջիջ]]ը: Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ` [[օրգանոգաֆիա]]` բույսերի օրգանների նկարագրություն, [[պալինտոլոգիապալինոլոգիա]]` բույսերի [[փոշեհատիկ]]ների և [[սպոր]]ների ուսումնասիրություն, [[կարպոլոգիա]]` [[պտուղ]]ների տեսակների նկարագրում և դասակարգում, [[տերատոլոգիա]]`բույսերի կառուցվածքային շեղումները և անոմալիաները: Առանձնացնում են բույսերի համեմատական, էվոլյուցիոն, էկոլոգիական մորֆոլոգիաներ:

Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է [[բույսերի էկոլոգիա]]ն: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը: Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի [[համակեցություն]]ներ կամ [[ֆիտոցենոզ]]ներ ([[անտառ]]ներ, [[տափաստան]]ներ, [[սավաննա]]ներ և այլն): Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է [[երկրաբուսաբանություն]] կամ [[ֆիտոցենոլոգիա]] (որոշ երկրներում նաև` [[ֆիտոսոցիոլոգիա]]): Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է` [[անտառագիտություն]], [[ճահճաբանություն]] և այլն: Առանձնացվում է նաև [[բիոգեոցենոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է [[բուսածածկ]]ի, [[կենդանական աշխարհ]]ի, [[հող]]ի և հողառաջացնող [[ապար]]ների միջև եղած փոխհարաբերությունները: Այս համակարգը անվանվում է [[կենսաերկրացենոզ]]:

Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է [[բույսերի աշխարհագրություն]]ը: Բույսերի [[բրածո]]ների ուսումնասիրմամբ զբաղվում է [[պալեոբուսաբանություն]]ը կամ [[ֆիտոպալեոնտոլոգիա]]ն, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար: