«Երևանի պետական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 13 interwiki links, now provided by Wikidata on d:q1474624 (translate me)
No edit summary
Տող 30.
[[1919]] թ. [[մայիսի 16]]-ին [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] նախարարների խորհուրդը [[Երեւան]]ում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: [[1920]]թ․ [[հունվարի 31]]-ին [[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ` Գյումրի) առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ [[Ստեփան Մալխասյանց]]ի` [[1920]] թ-ի [[փետրվարի 1]]-ին կարդացած դասախոսությամբ:
 
Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` [[Հակոբ Մանանդյան]]ը, [[Մանուկ Աբեղյան]]ը, [[Աշխարհբեկ Քալանթար]]ը,[[Ստեփան Մալխասյանց]]ը եւ ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ [[Աշոտ Հովհաննիսյան]]ի ՙԵրեւանի համալսարանի վերակազմության մասին՚ հրամանով, [[1920]] թ-ի [[դեկտեմբերի 17]]-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երեւանի ժողովրդական համալսարան: Երեւանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սեւ տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետª հասարակագիտական եւ բնագիտական: Իսկ արդեն 1921 թ-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետª բնագիտական, արեւելագիտական, տեխնիկական, մանկավարժական եւ խորհրդային շինարարության: Այնուհետեւ բնագիտական ֆակուլտետը վերաձեւավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922 թ-ի մարտին բացվեց նաեւ բժշկական ֆակուլտետը: