«Խդրբեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Խդրբեկ''', Իտտեյր, հայաբնակ գյուղ [[Մուսա լեռ]]ան հյուսիս-արևելքում: Գյուղը տարածված է բերրի և ջրառատ վայրում: [[1913]] թ.-ին ուներ 195 տուն (1150 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մետաքսագործությամբ: Մշակում էին [[նարինջ]], [[ձիթապտուղ]]: Արտահանում էին [[մետաքսաթե]]լ, փայտե [[շերեփ]]-[[գդալ]]ներ, [[աղաման]]ներ: Գյուղում կար երկու [[եկեղեցի]]՝ կից վարժարաններով: Խդրբեկը [[1915]] թ.-ին [[Մուսա լեռան հերոսամարտ|Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին]] մասնակցած յոթ գյուղերից մեկն էր: [[1924]] թ.-ին, երբ կազմակերպվեց Մուսա լեռան գյուղախումբը, Խդրբեկը դարձավ նրա վարչական կենտրոնը, որտեղ նստում էր գավառապետը (ազգությամբ՝ հայ): [[1939]] թ.-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց [[Թուրքիա]]յին, Խդրբեկի հայ բնակիչները գաղթեցին [[Սիրիա]], ապա՝ [[Լիբանան]], որտեղից նրանց զգալի մասը [[1946]]-[[1947]] թթ.-ին ներգաղթեց [[Արևելյան Հայաստան]]:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խդրբեկ» էջից