«Հենրի VIII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 76 interwiki links, now provided by Wikidata on d:q38370 (translate me)
No edit summary
Տող 6.
Հենրի VIII-ը սիրում էր շքեղություն, ինչպես նաև երաժշտություն: Նրա հայր Հենրի VII-ը տնտեսող արքա էր և իրենից հետո հարստություն էր թողել: Նրա որդուն երկար չպահանջվեց հարստությունը քամուն տալ: Հենրի VIII-ը սիրում էր պարահանդեսներ, կանանց և լավ ուտել: Իր մահվան ժամանակ նրա գանձարանը փաստորեն դատարկ էր: Իր գահակալության սկզբում Հենրի VIII-ը Կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ էր, ինչի պատճառով Հռամի Պապը նրան շնորհել է «Հավատի Պաշտպան» տիտղոսը (FD սկզբնատառերը մինչև այսօր պատկերվում են Բրիտանական մետաղադրամների վրա:): Սակայն երբ Հռոմի պապը հրաժարվել է թույլ տալ նրան բաժանվել իր առաջին կնոջից, Հենրին լքել է կաթոլիկ եկեղեցին:
 
Հենրին կամակոր և դաժան մարդ էր: Երբ [[Թոմաս ՄորըՄոր]]ը , նրա կանcլյերը և ընկերը հրաժարվեց ճանաչել Հենրիին, որպես Անգլիական եկեղեցու պարագլուխ, նա բանտարկվեց և վերջում գլխատվեց: Դրանից հետո Թոմաս Մորի գլուխը եփեցին և հետո տնկեցին սյան վրա Լոնդոնի կամուրջի մոտ: Մորի աղջկան միայն 3 ամիս անց թույլատրեցին վերցնել նրա գլուխը` հողին հանձնելու համար:
 
Երբ Հենրին 1509թ. bարձրացավ գահին, առաջին գործն, որ նա արեց դա ամուսնանալն էր իր եղբոր այրու` Իսպանիայի թագավորի դստեր Կատրին Արագոնացու հետ: Կատրինը գեղեցիկ և խելացի էր և նա իր ամուսնու հավատարիմ ընկերն էր, բայց նրան չհաջողվեց Հենրիին որդի պարգևել: Նրանց ամուսնության 10 տարվա ընթացքում Անգլիան թագաժառանգ չունեցավ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հենրի_VIII» էջից