«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Հետաքրքիր փաստեր ==
Այդ տարիներին Միլանում ապրող նովելիստ, ապագա եպիսկոպոս [[Մատտեո Բանդելլո]]ն, որը ոչ միայն ականատես էր, այլև լավ դիտող, Լեոնարդոյի աշխատանքը բնութագրող մի քանի գծեր է մեզ հասցրել: Նա ասում է. «Ես շատ անգամ եմ տեսել, որ Լեոնարդոն սովորություն ուներ առավոտյան շատ վաղ բարձրանալ փայտամածի վրա, քանզի «ընթրիքը» հատակից բավականին բարձր է, և արևածագից մինչև մութն ընկնելը վրձինը ձեռքից ցած չէր դնում, ուտելն ու խմելը մոռացած` անընդհատ նկարում էր: Պատահում էր նաև, որ անցնում էր երկու, երեք, չորս օր, իսկ նա նկարին չէր դիպչում, այլ մեկ կամ երկու ժամ կանգնում էր առջևը և դիտելով ինքն իրեն խորհում էր կերպարների մասին… Ես նաև տեսել եմ, որ ենթարկվելով կամակորությանը կամ տարօրինակոիթյանը, նա կեսօրին, երբ արևը գտնվում էր Առյուծի համաստեղության մեջ, հեռանում էր Հին հրապարակից, ուր նա ծեփում էր իր զարմանալի կավե «[[Հեծյալը]]», գնում էր ուղիղ Գրացիե, բարձրանում փայտամածի վրա, երկու-երեք վրձնահարված անում որևէ կերպարանքի վրա, իսկ հետո անսպասելիորեն հեռանում էր, գնում ուրիշ գործի»:
Շատ հետաքրքրական, թեև մի քիչ անեկդոտային մանրամասնություններ է հաղորդում [[Վազարի]]ն: Նա ասում է. «Պատմում են, որ վանքի պրիորը համառորեն Լեոնարդոյից պահանջում էր ավարտել իր ստեղծագործությունը, քանզի նրան տարօրինակ էր թվում, որ Լեոնարդոն, խոհերի մեջ ընկղմված, ժամերով կարող է կանգնել նկարի առջև ու ոչինչ չանել: Ցանկանում էր, որ նա վրձինը ձեռքից ցած չդնի և աշխատի այնպես, ինչպես վանքի այգում են աշխատում: Դրանով չբավարարվելով` նա նույնը սկսեց պնդել դքսի մոտ և այնքան նրա գլուխը տարավ, որ վերջինս ստիպված մարդ ուղարկեց Լեոնարդոյի ետևից և սիրալիրությամբ խնդրեց գործի անցնել` ամեն կերպ հասկացնել տալովհասկացնելով, որ այդ բոլորը նպրիորիպրիորի պահանջով է անում:
Լեոնարդոն, գիտենալով, թե որքան սուր ու բազմակողմանի է դքսի միտքը, ցանկություն հայտնեց (որը երբևէ պրիորի վերաբերմամբ չէր արել) նրա հետ հանգամանորեն զրուցել այդ խնդրի շուրջ: Նրա հետ երկար խոսեց արվեստի մասին և բացատրեց, որ վսեմ տաղանդները, իրենց մտքով հայնագործելով ու ստեղծելով այն կատարյալ գաղափարները, որոնք հետո արտահայտում ու մարմնավորում են բանականության այդ նվաճումներով ղեկավարվող ձեռքերը, որքան քիչ են աշխատում, այնքան ավելի են մեծ արդյունքների հասնում:
Դրան նա ավելացրեց, որ միայն երկու գլուխ է մնացել նկարելու: Դրանցից մեկը Քրիստոսի գլուխն է, որի տիպարը նա չի ցանկանում երկրի վրա որոնել, և միաժամանակ իր մտքերն էլ այնքան վեհ չեն, որպեսզի կարողանա իր երևակայությամբ ստեղծել այն գեղեցկության ու երկնային զմայլանքի կերպարը, որը պետք է հատկանշական լինի մարմնավորված աստվածությանը: Պակասում է նաև Հուդայի գլուխը: Նա նույնպես իրեն խոհերի մեջ է նետում, քանզի ուժ չունի հղանալու այն ձևը, որը կարողանա արտահայտել նրա գծերը, ով ստացած այդքան շնորհներից հետո իր մեջ բավական դաժանություն գտավ մատնելու իր տիրոջն ու աշխարհի արարչին: Այդ գլուխը նա դեռ կցանկանար որոնել, բայց վերջիվերջո, եթե ավելի լավ ոչինչ չգտնի, պատրաստ է օգտագործելու այդ պրիորի գլուխը, որն այնքան պնդերես է ու անհամեստ: Դա շատ զվարճացրեց դքսին, որը Լեոնարդոյին ասաց, թե հազարապատիկ իրավացի է: Այդպիսով խեղճ պրիորը շփոթված շարունակեց գլուխը ծռած աշխատել այգում և հանգիստ թողեց Լեոնարդոյին` լավագույնս ավարտելու Հուդայի գլուխը, որը դավաճանության ու անմարդկայնության իսկական մարմնավորումն է, իսկ Քրիստոսի գլոիխը, ինչպես ասվել է, մնաց անավարտ»:
Ըստ վերջերս կատարված հետազոտություններից մեկի` դա Վինչին Կրտսեր Հակոբոսի ու Թովմասի կերպարներում պատկերել է հենց ինքն իրեն: Մասնագետների փաստարկները ոչ միայն կերպարների հունական քթերն են ու թափված մազերն են (որոնք Լեոնարդոյի արտաքինի մասին գրեթե միակ հայտնի փաստերն են), այլև մատների դասավորությունը, ժեստը, որը ժամանակակիցները Լեոնարդոյի «ֆիրմային ժեստն» էին համարում:
Նկարը նաև ունի մի քանի հիշատակումներ` կապված 3 թվի հետ, որը խորհրդանշում է [[Սուրբ երրորդություն]]ը. առաքյալները նստած են 3-ական խմբերով, Հիսուսի հետևը 3 պատուհան կա, և նաև Հիսուսի կերպարը նման է եռանկյունու: Հնարավոր է, որ նմանություններ էլի են եղել, բայց դրանք կորչել են նկարի փչանալու պատճառով:
«Խորհրդավոր ընթրիքը» նաև շատ ենթադրությունների տեղիք է տվել: Շատ գրողներ ու պատմաբաններ են անդրադարձել այս թեմային` փորձելով բացահայտել դա Վինչիի գաղտնիքը: Ոմանք Հիսուսից աջ նստած կերպարին նմանեցնում են ոչ թե Հովհաննեսին, այլ կնոջ, իսկ ավելի կոնկրետ` [[Մարիամ ՄագդալենացիՄագդաղենացի|Մարիամ ՄագդալենացունՄագդաղենացուն]]: [[Սլավիսա Պեսցի]]ն, անցկացնելով նկարը հայելու միջով, հայտնաբերել է, որ Քրիստոսի ձախ կողմում մի կին է` բարուրով երեխան գրկին: [[Ջիովանի Մարիա Պալա]]ն`իտալացի կոմպոզիտոր, նշում է, որ ձեռքերի և հացի կտորների դասավորությունը կարող է մեկնաբանվել որպես նոտաներ` երաժշտական գործիքի վրա, և աջից ձախ կարդալիս, ինչպես հատուկ է Լեոնարդոյի ձեռագրերին, երաժշտական ստեղծագործություն կստացիկստացվի: [[Սաբրինա Գալիցիա]]ն` վենետիկցի հետազոտող, վստահեցնում է, որ վերծանել է մաթեմատիկական և աստղաբանական գաղտնիքը դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքում»: Նա ասում է, որ Լեոնարդոն կանխատեսել է [[աշխարհի վերջը]] համաշխարհային ջրհեղեղով, որը կսկսվի 4006թ. մարտի 21-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 1-ին: Նա հավատացնում է, որ սա մարդկության համար նոր սկիզբ կլինի: Սակայն ինչպիսի հետազոտություններ և բացահայտումներ էլ արված լինեն, դրանցից և ոչ մեկը դեռևս հաստատված չէ, և դրանք դեռևս ենթադրություններ են:
 
== Գրականություն ==
Անանուն մասնակից