«Ծաղկոտն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4678 բայտ ,  7 տարի առաջ
ներդրում
չ
(ներդրում)
'''Ծաղկոտն''' (Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն), գավառ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգում: «[[Աշխարհացոյց]]»-ում (VII դ.) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ: Տարածվում էր [[Ծաղկանց լեռներ]]ի շրջանում: Պատկանում էր [[Գնունիներ]]ի նախարարական տանը, հետագայում, անցնում է [[Արշակունիներ]]ի արքունիքին: Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի: Ծաղկոտնի պատմական հիշարժան վայրերն են` [[Զարեհավան]] քաղաքը, [[Շահապիվան]] բնակավայրը, [[Անգղ]] բերդն ու գյուղաքաղաքը: Ծաղկոտնի հայերը բռնությամբ տեղահանվել են [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
{{unreferenced}}
'''Ծաղկոտն''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգում: Տարածվում էր [[Ծաղկանց լեռներ]]ի շրջանում: Պատկանում էր [[Գնունիներ]]ի նախարարական տանը, հետագայում, անցնում է [[Արշակունիներ]]ի արքունիքին: Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի: Ծաղկոտնի պատմական հիշարժան վայրերն են` [[Զարեհավան]] քաղաքը, [[Շահապիվան]] բնակավայրը, [[Անգղ]] բերդն ու գյուղաքաղաքը:
 
==Աշխարհագրական դիրք==
{{Մեծ Հայք-անավարտ}}
Ծաղկոտնը հյուսիս-արևելքից սահմանակից էր [[Կոգովիտ]], արևմուտքից՝ [[Բագրևանդ]] գավառներին, հարավից՝ [[Վասպուրական]], հարավ-արևմուտքից՝ [[Տուրուբերան]] նահանգներին: Տարածվում էր [[Արածանի (գետ)|Արածանի]] գետի վերին ավազանում, [[Ծաղկանց]] (Ալադաղ) լեռների լանջերին, որտեղից սկիզբ է առնում [[Եփրատ (գետ)|Եփրատ]]ի ամենամեծ վտակը՝ Արածանին: Ծաղկոտնի հարավային մասում ձգվում են Ծաղկանց, իսկ հյուսիսում՝ [[Դիադինի]] լեռները:
 
== Պատմություն ==
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
Ծաղկոտնում հայկական ցեղերը բնակվել են վաղ ժամանակներից: Ենթադրվում է, որ [[Ուրարտու|ուրարտական շրջանում]] (մ.թ.ա. IX-VI դարեր) Ծաղկոտնը կոչվել է ''Lusa'', որից մնացել է գավառի ուշ շրջանի իշխանական տոհմի ներկայացուցիչների «Ալուզ» անունը: [[Արտաշեսյաններ]]ի և [[Արշակունիներ]]ի տիրապետության ժամանակ (մ.թ.ա. 189-մ.թ.428) Ծաղկոտնը հաճախ ենթարկվել է [[պարսիկ]]ների և [[հռոմեացի]]ների հարձակումներին: [[368]]-[[369]] թվականներին պարսից [[Շապուհ II]] ավերել է [[Զարեհավան]] քաղաքը և գերեվարել 13 000 ընտանիք, որից 5 000 հայ: Ծաղկոտն սկզբում պատկանել է [[Գնունիներ]]ի նախարարական տանը, հետո անցել է Արշակունիների արքունիքին:
 
[[Հայաստան]]ի առաջին բաժանումով ([[387]]թ) Ծաղկոտն անցել է [[Պարսկաստան]]ին, [[591]] թվականին՝ [[Բյուզանդիա]]յին, իսկ [[VII դար]]ի 2-րդ կեսից՝ [[արաբ]]ներին: [[X դար]]ի 2-րդ կեսին Հայաստանի մեծ մասը, այդ թվում Ծաղկոտնը, անցավ [[Բագրատունիներ]]ին. [[XI դար]]ի կեսին Ծաղկոտնը գրավել են [[սելջուկ-թուրքեր]]ը: [[XII դար]]ի սկզբին հայ-վրացական միացյալ զորքերը [[Զաքարե Զաքարյան]]ի հրամանատարությամբ ազատագրել են Ծաղկոտնը: [[1236]]-[[1237]] թվականներին Ծաղկոտնը գրավել են [[մոնղոլ]]ները, [[1387]] թվականին՝ [[Լենկթեմուր]]ի զորքերը, [[XV դար]]ում՝ ակ-կոյունլու և կարա-կոյունլու [[թուրքմեն]] ցեղերը, իսկ [[XV դար]]ի սկզբին՝ օսմանյան թուրքերը: XIX դ.-XX դ. սկզբին ռուսական զորքերը երեք անգամ՝ [[1828]]թ, [[1877]]թ, [[1916]]թ գրավել են Ծաղկոտնը:
 
== Մշակույթ ==
Ծաղկոտնը Հայաստանի մշակութային կենտրոններից էր: Գավառի նշանավոր բնակավայրերից էր Զարեհավան քաղաքը, որտեղ, բացի հայերից, բնակվել են նաև [[հրեա]]ներ (նրանց մ.թ.ա. I դարում գաղթեցրել էր [[Տիգրան Բ Մեծ]]ը): [[450]] թվականին Ծաղկոտնում ապստամբները կոտորել են պարսից մոգերին: Ծաղկոտնում էին գտնվում [[Շահապիվան]] ավանը և վանքը, որի տեղադրությունը վերջնականապես չի ճշտված: [[443]] թվականին (կամ [[444]]թ) Շահապիվանում գումարվել է ժողով, որը հաստատել է մի շարք կրոնական-եկեղեցական օրենքներ և կանոններ՝ հիմնականում ուղղված մծղնեական աղանդավորական շարժման դեմ: Ծաղկոտնում հիշատակվում են նաև [[Անգղ]] բերդը և գյուղաքաղաքը:
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Այրարատ նահանգի գավառներ]]