«Անաբապտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 49 interwiki links, now provided by Wikidata on d:q165580 (translate me)
ավելացվեց Կատեգորիա:Կրոն, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
 
{{Կատեգորիա չկա}}
{{անաղբյուր}}
'''Անաբապտիզմ''' ([[հունարեն]] ανα (կրկին) + βαπτιζω (մկրտել) – կրկին մկրտում եմ)՝, կրկնակնունքներ, [[Արմատական Ռեֆորմացիա]]յի [[քրիստոնյա]]ները Արևմտյան և Կենտրոնական [[Եվրոպա]]յում, XVI դ.։ Պահանջվում էր կրկին մկրտվել հասուն տարիքում Անաբապտիզմի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում [[եկեղեցի|եկեղեցական]] բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարում հարկ վճարելուց, հրաժարում զինվորական ծառայությունից և հասարակական պաշտոն զբաղեցնելուց։ Նրանք քննադատում էին հարստությունն ու սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։ Անաբապտիստները հավատում էին [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] արքայության հազարամյա հաստատմանը։ Այդ ուսմունքն ըստ էության սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։ Անաբապտիստները սերում էին արմատական-միստիկական աղանդից ([[ցուիկաույան քարոզիչներ]]ը [[Թյուրինգիա]]յում, [[սակրամենտիստներ]]ը՝ [[Նիդերլանդներ]]ում) և ամենից վաղ տարածվեցին [[Գերմանիա]]յում, որտեղ ստացան [[Մյունցեր|Թ. Մյունցերի]] աջակցությունը, և [[Ցյուրիխ]]ում ([[Շվեյցարիա]])։ Նրանք 1524-1525 թթ. Մասնակցեցին Գյուղացիական պատերազմին [[Գերմանիա]]յում։ Գյուղացիական պատերազմից և [[Շվեյցարիա]]յում Անաբապտիստների պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հյուսիսային [[Նիդերլանդներ]] և [[Վեսֆալիա]], հատկապես՝ [[Մյունստեր]], որտեղ Անաբապտիստները գրավեցին իշխանությունը ([[Մյունստերիան կոմունա 1534-35]])։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին [[բապտիստներ]]ի հերձվածը։
 
{{[[Կատեգորիա չկա}}:Կրոն]]