«Ջազը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը` կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ:
 
2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր: Հայտնի են էթնո-ջազային «[[Time Report]]», [[Վահագն Հայրապետյան]]ի ջազ-ռոքային «[[Կատուներ (խումբ)|Կատուներ]]», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «[[Art Voices]]», կանացի «[[Jazzel]]», ինչպես և «Ուլիխանյան», «[[NooZ]]»<ref>[http://armenianjazz.am/?p=4475&lang=hy NooZ]{{ref-hy}}</ref> խմբերը, [[Արտո Թունջբոյաջյան]]ի աշխարհահռչակ «[[Armenian Navy Band]]» խումբը, ԱՄՆ-ում գործող [[nightNight Ark]] էթնո-ջազային խումբը: Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են` [[Մարտին Վարդազարյան]], [[Լևոն Մալխասյան]] (Մալխաս)<ref>[http://www.armeniantour.ru/index.php/people Լևոն Մալխասյան]{{ref-ru}}</ref>, [[Վահագն Հայրապետյան]], [[Արմեն Թութունջյան]] (Չիկո), [[Արտո Թունջբոյաջյան]], [[Արմեն Հյուսնունց]]<ref>[http://armjazz.net/usnunts_int.html Usnunts — armjazz.net]{{ref-en}}</ref><ref>[http://armjazz.net/usnunts_orchestra.html Big Band]{{ref-ru}}</ref>, Արմինե Սարգսյան, Տիգրան Ամասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան Շաքարյան, Արա Դինքջյան<ref>[http://armenianjazz.am/?p=3203&lang=hy Արա Դինքջյան]{{ref-hy}}</ref> և այլն: