«Անտուան Մեյե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անտուան Մեյե''' ({{lang-fr|Antoine Meillet}}; 1866թ. նոյեմբերի 11, Մուլեն, Ալիե դեպարտամենտ, Օվերն1936թ. [...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Անտուան Մեյե''' ({{lang-fr|Antoine Meillet}}; [[1866]]թ. [[նոյեմբերի 11]], Մուլեն, Ալիե դեպարտամենտ, [[Օվերն]] — [[1936]]թ. [[սեպտեմբերի 21]], Շատոմեյան, [[Շեր (դեպարտամենտ)|Շեր]], [[Կենտրոն (Ֆրանսիայի տարածաշրջան)|Կենտրոն]] ([[Բերրի (նահանգ)|Բերրի]])), [[ֆրանսիա]]ցի [[լեզվաբան]], [[Հայագիտություն|հայագետ]], սլավոնագետ, հասարակական գործիչ։ [[Ֆրանսիական ակադեմիա]]յի ([[1924]]), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ ([[1906]])։
 
1885—89[[1885]]—[[1889]]-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մ․ Բրեալին, Ֆ․[[Ֆերդինանդ դը ՍոսյուրինՍոսյուր]]ին, Օ․ Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890—91-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հ․[[Հակովբոս ՏաշյանինՏաշյան]]ին, նրանից սովորել է [[գրաբար]]։ [[1891]]-ին այցելել է [[Հայաստան]] (երկրորդ անգամ՝ [[1903]]-ին), էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902—05-ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906—36-ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ ֆրանսիական կոլեջում; 1919-ին Ֆ․ Մակչերի և ուրիշների հետ հիմնել է «Սոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Հայագիտական ընկերությու- ն»-ը), 1920-ին՝ «Ռևյու դեզ էտյուդ Արմենիեն»-ը («Revue des Etudes Armeniennes»), 1921-ին՝ «Ռևյու դեզ էայուդ սլավ»-ը («Re vue des Etudes Slaves»)։
 
Ընդհանուր լեզվաբանական հայացքներով հարում է Ֆ․ դը Սոսյուրի հիմնադրած հասարակագիտական ուղղությանը, հետազոտական սկզբունքներով՝ երիտքերականներին, տարբերվելով լեզվի էության և զարգացման պատճառների իր մեկնաբանությամբ։ Հետևելով․ Ֆ․ դը Սոսյուրին՝ Մեյեն լեզուն դիտել է որպես նշանների համակարգ։ Լեզվական երևույթները և հատկապես լեզվի զարգացումը բացատրել է հասարակության զարգացման պայմաններով, իսկ լեզվի հասարակական էությունը կապել նրա հաղորդակցական գործառույթի հետ։ Համեմատական լեզվաբանության մեշ ընդունել է լեզուների ցեղակցության և ծագումնաբանական դասակարգման սկզբունքները, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերություններն ու տեղաբաշխումը պարզելու համար դիմել է լեզվաբանական աշխարհագրության մեթոդներին, հասարակագիտական ուղղության դիրքերից մեկնաբանել երիտքերականների առաջ քաշած հիմնական դրույթները հնչյունական օրենքի, համաբանության, փոխառության վերաբերյալ, սակայն չի սահմանափակվել նշված սկզբունքներով և առաշ է քաշել լեզվի զարգացման ընդհանուր օրենքներ սահմանելու հարցը։
Տող 7.
Զբաղվել է առանձին հնդեվրոպական լեզուների (հունարեն, լատիներեն, հին պարսկերեն, թոխարերեն, գերմաներեն, սլավոներեն, և այլն) ուսումնասիրությամբ։
 
«Հայերենի բարբառային դիրքը» (1896) առաջին հայերենագիտական ուսումնա սիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական]] մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903) աշխատության մեշ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հար ցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2 հրատարակություն, 1968, տե՜ս՝ «Memoire de la Societe de Unguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենա գիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913, գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինշհայաջինջ քաղաքականությունը։