«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q6930144 (translate me)
Փոխվում է էջը ''''«Մշակ»''', հասարակական-քաղաքական, գրական թերթ: Հրատարակվել է 1872-1921թթ. Թիֆլիսում: Թերթի ...'-ով
Տող 1.
'''«Մշակ»''', հասարակական-քաղաքական, գրական թերթ: Հրատարակվել է 1872-1921թթ. [[Թիֆլիս]]ում: Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր` [[Գրիգոր Արծրունի]]: Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը. [[Լեո]]ն:
 
«Մշակ»-ը եղել է «Հյուսիսափայլ» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն, «Հյուսիսափայլ»-ի հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում, [[Անդրկովկաս]]ի մշակութային կենտրոն` Թիֆլիս քաղաքում: Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին: Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանում, Գերմանիայում, Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական Աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին: Լինելով հարուստ ռազմական գործիչ` Երեմիա Արծրունու որդի, Գրիգորն այնուամենայնիվ բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար: Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների` Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին: Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր: Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև` երկու, երեք ու հինգ անգամ:
 
«Մշակ»-ի հրատարակման տարիները համընկնում են Արևելյան ճգնաժամի, ճնշված ազգերի ազատագրական շարժման, ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինյան կոնգրեսի ու Հայկական հարցը փակուղու բերելու հետ: Ժամանակաշրջանը հարուստ էր պատմական իրադարձություններով: Թերթը հանդես էր գալիս լիբերալ-բուրժուական դիրքերից ռեակցիոն հոգևորականության, պահպանողականների կարծրամտության դեմ, գրում էր Թուրքիայում հայերի ծանր կացության մասին, բարձրացնում էր ժողովրդի լուսավորության, կանանց էմանսիպացիայի, հայ գրականության ու արվեստի զարգացման հարցերը: Գյուղացիների ու բանվորների ճնշված իրավիճակը նույնպես իր արտացոլումն էր գտնում «Մշակ»-ի էջերում:
 
Թերթն ուներ նաև օտարերկրյա թղթակիցներ, ովքեր տեղեկություններ էին հաղորդում արտասահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գրիգոր Արծրունուն հետաքրքրում էր Գերմանիան, որտեղ նա ապրում և սովորում էր: «Մշակ»-ի էջերին Արծրունին հիանում էր Ջուզեպե Գարիբալդիով և համարում, որ նման ազգային հերոս անհրաժեշտ էր նաև հայ ժողովրդին: Որպես ժողովրդավարական պետական կառույցի օրինակ նա բերում էր Շվեյցարիան: Արծրունին եղել է բարեփոխումների կողմնակից, բացասաբար էր վերաբերվում հեղափոխական շարժումներին: Թերթում տպագրվում էին Րաֆֆու, Ռ. Պատկանյանի, Ա. Շիրվանզադեի և այլոց ստեղծագործությունները: «Մշակ»-ի հետ նաև համագործակցում էր Անդրիաս Արծրունին` Գրիգոր Արծրունու եղբայրը, երկրաբան-ճարտարապետ, ով վեր էր հանում ընդերքի օգտագործման հարցերը, հսկայական նշանակություն էր դարձնում լեռնարդյունահանմանը Հայաստանի տնտեսության մեջ: Ինքը` Գրիգոր Արծրունին, ունենալով տնտեսագիտական կրթություն, իր թերթում մեծ տեղ էր հատկացնում տնտեսագիտական հարցերին:
 
[[1858]]-[[1886]] թվականներին Թիֆլիսում լույս տեսնող պահպանողական ուղղվածություն ունեցող «[[Մեղու Հայաստանի]]» թերթը եղել է և’ «Հյուսիսափայլ»-ի, և՜ «Մշակ»-ի գլխավոր ընդդիմախոսը: Հատկանշական է նաև այդ թերթերի ևս մեկ նմանություն. երկուսի խմբագիրները եղել են լիբերալներ` [[Ստեփանոս Նազարյան]]ն ու Գրիգոր Արծրունին, իսկ գլխավոր աշխատակիցներ` դեմոկրատներ [[Միքայել Նալբանդյան]]ն ու [[Րաֆֆի]]ն: Ինքը` Րաֆֆին, խոսելով «Մշակ»-ի նախորդների մասին, առանձնացնում է «Հյուսիսափայլ»-ը, և, ինչպես և Արծրունին, ընդգծում է իրենց ժառանգականությունը: «Հյուսիսափայլ»-ի ուղղվածությունը Րաֆֆին անվանում է իդեալիստական, իսկ «Մշակ»-ինը` իրատեսական, դրանով իսկ ցույց տալով հայ լուսավորչական մտքի անցումը դեպի պոզիտիվիստական սոցիոլոգիա:
 
[[1884]] թվականին տեղի ունեցավ Արծրունու և Րաֆֆու միջև վաղուց հասունացած հակամարտության սրացումը: Ֆինանսական ճգնաժամը հարցի տակ է դրել թերթի հետագա գոյությունը: Րաֆֆին առաջարկեց շարունակել թերթի գործունեությունը, խմբագրություն ընդունելով իր մարդկանց (Գ. Միրզոյան, Ն. Աբելյան), դրանով իսկ փոխել թերթի ուղղվածությունը: Արծրունին մնաց անսասանդ: Րաֆֆին հիասթափված էր և մտածում էր սեփական հրատարակություն ստեղծելու մասին:
 
[[1892]] թվականին Արծրունու մահից հետո «Մշակ»-ը խմբագրում էին Ա. Քալանթարը, Ա. Առաքելյանը: 1917-20թթ.-ին «Մշակ»-ը դարձավ բուրժուական ազգայնականության բարձրախոսը:
 
== Աղբյուրներ ==
* Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996:
 
[[Կատեգորիա:Հայ մամուլ]]