«Լաբիրինթոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Theseus Minotaur Mosaic.jpg|մինի|Թեսևսը սպանում է Մինոտավրոսին լաբիրինթոսի կենտրոնում (հին հռոմեական խճանկար)]]
[[Պատկեր:Labyrinth 1 (from Nordisk familjebok).svg|մինի|աջից|Միջնադարյան լաբիրինթոս]]
'''Լաբիրինթոս''' ({{lang-grc|λαβύρινθος}}), բազմաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց: Հույն և հռոմեացի հեղինակները ([[Հերոդոտոս]], [[Դիոդորոս Սիկիլիացի|Դիոդորոս]], [[Պլինիոս Ավագ|Պլինիոս]], [[Ստրաբոն]] և ուրիշներ) հիշատակում են մի քանի լաբիրինթոսներ: [[Կրետե]] կղզու լաբիրինթոսը (նույնացվում է [[Կնոսոսի պալատ|Կնոսոսի հռչակավոր պալատ]]ին), ըստ ավանդազրույցի, [[Մինոս]] թագավորի հրամանով [[Մինոտավրոս]] հրեշի համար կառուցել է [[Դեդալոս]]ը: [[Հին Եգիպտոս|Եգիպտոս]]ի լաբիրինթոսը ([[Ֆայում|Ֆայումի]] մոտ), որն ուներ շուրջ 2 հազար սենյակ, հավանորեն կառուցվել է [[Ամենեմհետ III]] [[Փարավոն|փարավոնի]] Ժամանակժամանակ (մ. թ. ա. XIX դ.): [[Սամոս]] կղզու լաբիրինթոսը (մ. թ. ա. VI դ.) կառուցել է [[Պոլիկրատոս]] միապետը: Իտալիկյան լաբիրինթոսը (Կլուզիում քաղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է [[Ետրուրիա]]յի Պորսենոս թագավորի (մ. թ. ա. VI դ.) դամբարանը:
 
Լաբիրինթոս է կոչվում նաև գունավոր քարերից ձևավոր շարված հատակ: Բնորոշ է [[գոթական ոճ]]ի հասուն շրջանին (XIII—XIV դդ.), հատկապես [[Ֆրանսիա]]յի մի քանի տաճարներին ([[Շարտր]], [[Ռեյմս]], [[Ամիեն]], Սենտ-Օմեր և այլն): Նման տիպի լաբիրինթոսներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի լաբիրինթոսը):
 
Փոխաբերական առումով «լաբիրինթոս» նշանակում է խառնակ, անելանելի վիճակ: