«Վիրահատություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բժշկություն, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{վֆ}}
 
'''Վիրահատությունը''' (վիրահատական միջամտություն) հիվանդությունների բուժման այնպիսի եղանակ է, որի ժամանակ թափանցում են մարմնի խորքը, հեռացնում կամ վերականգնում են նրա ախտահարված առանձին մասերը: Վիրահատությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման առավել հուսալի, իսկ հաճախ` միակ միջոցն է: Հին հռոմեական բժիշկների կարծիքով` «Որտեղ չի օգնում դեղորայքը, այնտեղ բուժում է երկաթը», այսինքն՝ վիրաբույժի դանակը: Մարդիկ վիրահատություններ սկսել են կատարել շատ հազարամյակներ առաջ (առավել հաճախ` ոսկրահարդարում և վերքերի բուժում): Գիտնականները հայտնաբերել են մարդկանց գանգեր (10 հզ. տարի առաջվա), որոնց վրա եղել են բացված անցքեր: Հնարավոր է, որ այդպիսի վիրահատությունները կոչվել են գանգահատումներ (տրեպանացիա) և արվել են այնտեղից չար ոգիներին հեռացնելու համար: Միջնադարում վիրահատությունները կատարվել են անբավարար սանիտարական պայմաններում: Որոշ հասարակ վիրահատություններ, ինչպիսին են ատամի հեռացումը և արյան բացթողումը, կատարել են սափրիչները, որոնք բժշկություն չեն սովորել: Հետագայում նարկոզի, այնուհետև` ցավազրկման այլ տեսակների կիրառմամբ միայն հնարավոր դարձան վարակների կանխումը և առավել կատարյալ վիրահատական եղանակների մշակումը: Աննեխության (ասեպտիկա) և հականեխության (անտիսեպտիկա) կիրառման շնորհիվ հնարավոր դարձան վիրահատությունները` վիրաբույժի համար նախկինում դժվարամատչելի մասերում (օրինակ՝ որովայնի խոռոչում):<br />
 
XIX դարի վերջին միայն հաղթահարվեցին ցավի վտանգավորությունը և վիրահատական բուժման՝ վերքերի վարակման սպառնալիքով պայմանավորված սահմանափակությունը: Ներկայումս ստեղծված են մարդու ցանկացած օրգանի (օրինակ՝ սրտի փականների և արյունատար անոթների, նյարդային կենտրոնների ու գլխուղեղի, ներքին ականջի մանրագույն ոսկրիկների, աչքի հյուսվածքների) մանրադիտակային (նախկինում` անիրականանալի) հաջող վիրահատությունների հնարավորություններ: Վերջին ժամանակներս իրականացվում են կտրված մատների ու վերջույթների կարումը, առանձին առողջ օրգանների և հյուսվածքների պատվաստումը հիվանդին: Որովայնահատումը (լապարատոմիա) հնարավորություն է տալիս, հիվանդի մարմնի վրա 3–4 մանր կտրվածքներ անելով, ներս մտցնել դյուրաթեք տեսախցիկ և դրա օգնությամբ հետևել վիրահատության ընթացքին: <br />
Տող 13.
 
*[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=785 Հայկական հանրագիտարան]
 
[[Կատեգորիա:Բուժում]]
[[Կատեգորիա:Բժշկություն]]