«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
|Հակամարտություն = [[Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ]]
|Գունային ուրվագիծ = background:#ffccaa;color:#000000
|Պատկեր = [[Պատկեր:ActionBattle atof Gaugamela.jpg|300px]]
|Վերնագիր = Գավգամելայի ճակատամարտ: Պարսկական մարտակառքերը մակեդոնական փաղանգի դեմ
|Թվական = 331 մ. թ. ա., հոկտեմբերի 1
Տող 39.
 
Պատմիչները վկայում են, որ Ալեքսանդրի արագ վերադասավորումներն վտանգեցին նաև մակեդոնական շարքերը, որոնց մեջ նույնպես նոսրացում գոյացավ: Այդտեղ կատաղի ներս խուժեցին պարսիկները: Նրանց մի զորաթևը շրջապատեց Պարմենիոնի զորքը, իսկ մյուսը, հրամանատար [[Բեսոս|Բեսոսի]] գլխավորությամբ, զարկեց Ալեքսանդրի վերջապահին: Պարմենիոնի զորաթևը Ալեքսանդրից օգնություն խնդրեց: Իսկ Ալեքսանդրը այդ պահին, ինչպես [[Իսոսի ճակատամարտ|Իսոսի ճակատամարտում]], մոլեգնած մոտենում էր Արքայոցն Արքայի մարտակառքին: Մյուս կողմից դոփում էր փաղանգը: Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը ու արշավակի ետ սլացավ: Փոշու քողն ու ճակատամարտի լայն սփռումը որոշ ժամանակով անտեղյակ պահեցին պարսից աջ թևը Դարեհի փախուստի մասին: Այս անգամ էլ Դարեհին հաջողվեց ճողոպրել, քանի որ հետապնդման ընթացքում Ալեքսանդրին տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Մակեդոնացին դադարեցրեց հետապնդումն ու վերադարձավ ճակատամարտի դաշտը: Պարսիկները աստիճանաբար անկազմակերպ նահանջից՝ խուճապահար փախուստի անցան: Գավգամելայի ճակատամարտում հատկանշական եղավ մակեդոնական փաղանգի դերը, քանի որ ռազմավայրի հարթ տեղանքը թույլ տվեց Ալեքսանդրին լիակատար օգտագործելու նրա հնարավորությունները: Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով: Հին պատմիչների գնահատմամբ ՛՛Մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը՛՛: