«Խաչենի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Խաչենի մելիքություն''', ավատական իշխանություն [[Արցախ]]ի Խաչեն գավառում: Ձևավորվել է [[XVI դար]]ի 2-րդ կեսին և վավերացվել [[1603]] թ.-ին՝ [[Իրան]]ի շահ [[Աբբաս I]]-ի հրովարտակով: Մելիքի տիտղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Ներքին Խաչենի տեր Ջալալը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանատոհմից տարընդոստնած Հասան-Ջալալի ժառանգներից: Վերջինիս անունով էլ Խաչենի մելիքության տերերը կոչվել են [[Հասան-Ջալալյաններ]]: Խաչենի մելիքությունն ընդգրկում էր [[Խաչեն (գետ)|Խաչեն]] գետի հովիտը: Սահմաններն էին. հյուսիսում՝ [[Թարթառի հովիտ]]ը (Վաղուհաս գյուղի մոտ), արևելքում՝ [[Գյուլիստանի գավառ]]ը (Մատրակերտ գյուղի մոտ), հարավում՝ [[Բալուջա (գետ)|Բալուջա]] գետը, արևմուտքում` [[Ռմբոստյան լեռներ]]ը: Սահմանակից էր Ջրաբերդի, Գյուլիստանի, Վարանդայի և Ծարի մելիքություններին: Իշխանանիստն էր [[Խոխանաբերդ]]ը (Թարխանաբերդ):
 
Խաչենի մելիքությունը [[Խամսայի մելիքություններ]]ից էր և թուրք, ու պարսկական. նվաճողների դեմ [[XVII դար]]ի վերջին ու [[XVIII դար]]ի սկզբին ձևավորված նրանց զինադաշնակցության ազդեցիկ անդամը: Խաչենի մելիքության տերերը հաճախ գլխավորել են Խամսայի երկիրը, իսկ [[XIV դար]]ի 2-րդ կեսից՝ ժառանգաբար գրավել են նաև Աղվանից կամ [[Գանձասար]]ի կաթողիկոսական աթոռը: Խաչենի մելիքությունը գոյատևել է մինչև [[XIX դար]]ի 1-ին քառորդը:
 
{{ՀՍՀ}}