«Կորդուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
Մ.թ.ա. 401թ. 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)` Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից: Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ: Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» ([[Քսենոփոն]]):
 
[[ԱրտաշեսյանններԱրտաշեսյաններ]]ի և [[Արշակունիներ]]ի թագավորության ժամանակ (մ.թ.ա. IIդ.-մ.թ. IVդ.) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը` բդեշխը:
 
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I-IVդդ.) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ: 640թ. Կորդուքը գրավել են արաբները: Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (XIդ.) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ:
Տող 19.
 
1915թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի և ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորդուքը հիմնականում դարձել է քրդաբնակ: Մինչև 1980-ական թվականները Կորդուքի որոշ շրջաններում դեռ հանդիպում էին սակավաթիվ, գերազանցապես` քրդախոս հայեր:
 
 
 
 
 
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորդուք» էջից