«Կորդուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կորդուք''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Կորճայք]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hyam/?p=21958350 ՄեծԿորդուք Հայքիգավառ]</ref><ref>Հայկական վարչականհամառոտ բաժանումը]հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999</ref>: Հայոց հարավային սահմանագավառը:
 
 
== Աշխարհագրություն ==
Հյուսիսում Արևելյան Տիգրիս գետով բաժանված էր [[Մոկք]] նահանգից և գրավում էր Արևելյան Տիգրիս ու Խաբուր-սու (Տիգրիսի ձախակողմյան վտակ) գետերի միջև ընկած լեռնային շրջանները: Տիգրիս, Ջերմ և Արևելյան Խաբուր գետերի միջև: Արևմուտքից սահմանակից էր [[Հայոց Միջագետք]]ին, հյուսիս-արևմուտքից` [[Աղձնիք]], հյուսիսից [[Մոկս]] նահանգներին, արևելքից` [[Կորճայք]]ի [[Տմորիք]] գավառին, հարավից` [[Ադիաբենե]]ին (Ասորեստան): Հունահռոմեական պատմիչները Կորդուքի բնակավայրերից հիշատակում են Փինակա (այժմ` Փինիկ գյուղ), Սարիսա և Սիդալագա բերդաքաղաքները: «Աշխարհացոյցը» հիշում է Կորդուքի [[Թման]] ավանը (Հռիփսիմեանց պատմության մեջ` Թմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբերեն՝ Թամանոն, այժմ՝ Թմնին գյուղ):
 
== Պատմություն ==
Ըստ Պլինիոս Ավագի` գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից: Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան: [[Ադիաբենե]]յում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն): Հայ մատենագիրները [[Կորճայք]] նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ: Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու`Կադմոսի անունով):
{{անավարտ բաժին}}
 
[[Ասորեստան]]ի թագավոր Թիգլատպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077թթ.) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին` ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ` բաբխեցիներ (լեռնականներ):
 
Մ.թ.ա. 401թ. 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)` Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից: Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ: Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» ([[Քսենոփոն]]):
 
[[Արտաշեսյանններ]]ի և [[Արշակունիներ]]ի թագավորության ժամանակ (մ.թ.ա. IIդ.-մ.թ. IVդ.) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը` բդեշխը:
 
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I-IVդդ.) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ: 640թ. Կորդուքը գրավել են արաբները: Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (XIդ.) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ:
 
XVI դարում ընկնելով թուրքական տիրապետության տակ՝ Կորդուքը մտցվել է Դիարբեքիրի նահանգի Ջազիրա-Բոհտան հուքյումեթի մեջ, սակայն օսմանյան գերիշխանությունն այնտեղ եղել է անվանական (սուլթանությունը քրդերին հնազանդեցրել է միայն 1840-ական թվականների վերջին): 1868թ. մտել է Դիարբեքիր նահանգի Բոհտան գավառի մեջ: 1878 թվականին Կորդուքի հյուսիսարևմտյան հատվածը` Արվահը կամ Դեհը, անցավ նորաստեղծ Բիթլիս վիլայեթին: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մեծաթիվ հայեր էին բնակվում Կորդուքի Դարաբան, Դեհ (Տըհ), Դերգոլ, Դերիմ, Դերշըմըշ, Թիլ (Թելուկ), Կոտմուս (Կոտմոս), Հարգոլ, Մլյանց, Շերնակ (Շրնախ), Պարիս, Սևադի, Փինիկ, Ֆնդըք ավաններում և գյուղերում:
 
1915թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի և ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորդուքը հիմնականում դարձել է քրդաբնակ: Մինչև 1980-ական թվականները Կորդուքի որոշ շրջաններում դեռ հանդիպում էին սակավաթիվ, գերազանցապես` քրդախոս հայեր:
 
 
 
 
== Տես նաև ==
* [[Կորճայք]]
* [[Մեծ Հայքի վարչական բաժանում]]
 
== Արտաքին հղումներ ==
* [http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորդուք» էջից