«Արտազ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1424 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q4070118 (translate me))
'''Արտազ''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>:
 
== Աշխարհագրություն ==
{{անավարտ բաժին}}
 
Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը: Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս [[Իրան]]ի Մակու գավառին: Ըստ Մովսես Խորենացու՝ նախապես կոչվել է Շավարշավան (Շավարշական) և մ.թ.ա. II դարի 1-ին կեսին Արտազ է անվանել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ [[Արտաշես Ա]]-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով:
== Պատմություն ==
 
{{անավարտ բաժին}}
Արտազով է անցել Արտաշատ-Եկբատան ճանապարհը: Արտազում տեղի են ունեցել հայ-պարսկական զինաբախումներ` Ավարայրի ճակատամարտը 451թ., Ներսեսհապատի ճակատամարտը 483թ.: VIII դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885թ-ից մտել է Բագրատունիների, 908թ-ից` Վասպուրականի թագավորության մեջ:
 
XIII դարում ստեղծվել է Մակուի իշխանությունը: XIV դարիի սկզբից Արտազը զավթել է Սեֆյան Պարսկաստանը, Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ` [[Մակու]]) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, Եդինդ (Երինդ) գյուղը (ուր ընթացել են 484թ. Նվարսակի պայմանագրի նախնական բանակցությունները), դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը:
 
== Տես նաև ==
* [[Վասպուրական]]
* [[Մեծ Հայքի վարչական բաժանում]]
 
== Գրականություն ==
* Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք»:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]
 
== Ծանոթագրություններ ==
9604

edits