«Ծածկագրություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Ծածկագրություն''', գրության եղանակ: Խնդիրն է գրածը հասկանալի դարձնել միայն այն մարդկանց, որոնք գ...»: |
(Տարբերություն չկա)
|
10:23, 2 Հունիսի 2013-ի տարբերակ
Ծածկագրություն, գրության եղանակ: Խնդիրն է գրածը հասկանալի դարձնել միայն այն մարդկանց, որոնք գիտեն վերծանման բանալին:
Ծածկագրությունն օգտագործվել է ռազմական, դիվանագիտական, անօրինական քաղաքական, կրոնա-աղանդավորական, առևտրա-ֆինանսական և այլ նպատակներով: Ծածկագրության բազմաթիվ եղանակներ հայտնի են հնագույն ժամանակներից (հիշատակել են Հերոդոտոսը և Պլուտարքոսը): Հայերը որոշ տեսակներ գործածել են XII դարից:
Ծածկագրության միջոցներ
Հայտնի են ծածկագրության հետևյալ միջոցները՝
- այբուբենի փոխարինում մի այլ, սակավ գործածական այբուբենով
- բառերի հակառակ գրություն (գրիչ-չիրգ)
- տառերի միտումնավոր ձևափոխություն՝ մասնիկների ավեյացումով կամ պակասեցումով
- պայմանական նշաններ կամ թվեր
- այբուբենի տառերի հնչյունական կամ թվական արժեքների տեղափոխություններ՝ ըստ վաղօրոք նշված կոդերի
- ինքնահնար այբուբեն
- ակրոստիքոսներ (հայ գրականության մեջ գործածել են Ներսես Շնորհալին, Գրիգորիս Աղթամարցին, Եղիշե Չարենցը):
Կան ծածկագրության ավելի բարդ ու խրթին ձևեր, որ կիրառում են պրոֆեսիոնալ հեղափոխականները, հետախույզները, լրտեսները, դիվերսանտները: Այսպիսի Ծածկագրությունների բանալին հայտնի է միայն պայմանավորված երկու կողմերին։
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |