'''Ալեքսանդր Աճեմյան''' ([[1925]]-[[1987]]), հայ կոմպոզիտոր: Նա հեղինակ է հինգ սիմֆոնիաների, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ` «Սասունցի Դավիթ» (5-րդ), «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ [[Գևորգ ԷմինիԷմին]]ի (6-րդ): Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ», «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարք:
Ալեքսանդր Աճեմյանը հայ երաժիշտներից առաջինն էր, որ սիմֆոնիկ նվագախումբ մտցրեց մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան:
Ալեքսանդր Աճեմյանին հոգեհարազատ էր նաև երգի[[երգ]]ի տարերքը: Նա հեղինակ է հուզական և քնարական բազում երգերի, որոնք սիրով հնչեցնում են հայ երգիչ-երգչուհիները և հաճույքով ունկնդրում երաժշտասերները:
Ընդհանրապես անցյալ դարի վերջին տասնամյակներում հայ երաժշտության զարգացող ոլորտներից եղան տարբեր բնույթի և ուղղվածության երգերը: Սրանք թե´ ժողովրդական ռիթմի ու ինտոնացիայի առանձնահատկություններից սերված երգեր էին, թե մետրառիթմական, ելևէջային, դինամիկ տեմբրային առանձնահատկություններով օժտված էստրադային երգեր: 80-ական թվականներից այս բնագավառ մուտք գործեցին նաև ռոք երաժշտության տիպական հատկանիշները: