«Խաղողագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կատեգորիա +
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Vitisl-labrusca-8-Kentucky-Native-Plant-Society.png|thumb|''[[Vitis labrusca]]'']]
'''Խաղողագրություն''', ամպելոգրաֆիա (ἄμπελος՝ գինի + γράφος, գրել), [[գիտություն]] [[խաղող]]ի տեսակների և սորտերի, դրանց հատկանիշների փոփոխման մասին՝ կապված արտաքին պայմանների և մարդու նպատակաուղղված գործունեության հետ: Որպես կիրառական բուսաբանության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է XIX դ.: 1873-ին Վիեննայում ստեղծվեց խաղողագրության միջազգային հանձնաժողով, որը սահմանեց խաղողի սորտերի նկարագրման միատեսակ համակարգ: Տարբերում են ընդհանուր խաղողագրություն, որն ուսումնասիրում է խաղողազգիների ընտանիքի կարգաբանության, ծագման, տարածման, տեսակների և սորտերի փոփոխման հարցերը, և մասնավոր խաղողագրություն»., որն զբաղվում է խաղողի սորտերի և կլոնների (մեկ անհատի գենետիկորեն միասեռ վեգետատիվ սերունդ) բուսաբանական նկարագրությամբ, դրանց կենսաբանական ու տնտեսական բնութագրով:
 
Խաղողագրությունը մշակում է գիտական հիմնավորումներ խաղողի սելեկցիայի և սորտաշրջանացման, նոր շրջաններում խաղողի մշակույթի տարածման, սորտերի ծագման ու դասակարգման համար: ՍՍՀՄ-ում 1946—70-ին հրատարակվել է «ՍՍՀՄ ամպելոգրաֆիա» 10-հատորանոց կապիտալ աշխատությունը, որն ընդգրկում է խաղողագրության տեսական հարցերը և երկրի տնկարկներում եղած շուրջ 2800 սորտերի ու կլոնների, այդ թվում նաև՝ հայկական խաղողի 171 սորտերի նկարագրությունը: ՀՍՍՀ-ում խաղողագրության աշխատանքները սկսվել են 1930-ից, 1943-ից ուսումնասիրվել են խաղողի հինավուրց, քիչ տարածված կամ մինչ այդ անհայտ մնացած սորտերն ու կլոնները, ինչպես նաև հայկական նոր սորտերը: Հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (Ե., 1947 —1962, հ. 1—2) աշխատությունը, ուր նկարագրված են 247 տեղական հին և նոր, մասամբ նաև բերովի սորտեր: Հայկական խաղողի 26 սորտեր նկարագրված են նաև Միջազգային գրանցման մատյանում, իսկ հայկական խաղողի 21 հին և սելեկցիոն նոր սորտեր՝ «ՍՍՀՄ խաղողի լավագույն սորտերը» ալբոմում (Մ., 1972):