«Տեսսա Հոֆման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
1969-74-ին սովորել է Արևմտյան [[Բեռլին]]ի Ազատ համալսարանում, ուսումնասիրել սլավոնագիտություն, [[հայագիտություն]] և սոցիոլոգիա: 1974-75-ին ստաժավորվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Երևան]]ի, Թբիլիսիի համալսարաններում: [[1979]]-ից՝ «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերություն» միջազգ. իրավապաշտպան կազմակերպության նախագահության անդամ է և համակարգիչ խմբի ղեկավար, որի շրջանակներում էլ հանդես է գալիս Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Օսմանյան կայսրությունում 1915-ի [[Հայոց Ցեղասպանության]] ճանաչման պահանջով: 1983-ից Ազատ համալսարանի [[Արևելյան Եվրոպա]] ինստիտուտի (Բեռլին) գիտաշխատող է, [[1991]]-ից՝ [[ԱՊՀ]] և [[Ռուսաստան]]ի (նախկին [[ԽՍՀՄ]]) գրականության (մատենագրության) փաստագրության կենտրոնի ղեկավար: 1984-ին ժողովուրդների մշտական ատյանի (Փարիզ) նիստում հանդես է եկել որպես փորձագետ՝ Գերմանական աղբյուրները և վկաների ցուցմունքները հայերի ցեղասպանության մասին զեկուցումով: [[1985]]-ին իր գործընկեր Ժ. Քոչարյանի հետ Բեռլինում հիմնել է [[Հայաստան]]ի մասին լրատվության և փաստագրության կենտրոն: [[1987]]-ին մասնակցել է Վիեննայում կայացած «Թուրքիայի հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով փորձագետների միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը: Հոֆմանը ազգությամբ ոչ [[հայ]] գիտնականներից առաջինն էր, որ [[1988]]-ին արժանացել է [[ՀԲԸՄ]] մրցանակին՝ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար: Հոֆմանը հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների:
 
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. մայիսի 29-ին Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար:
{{ՀՀՀ}}