«Միլտիադես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Miltiades.jpg|մինի|աջից]]
'''Միլտիադես''' ({{lang-grc|Μιλτιάδης}}, մ․ թ․ ա․ մոտ 550—489թթ.), [[Աթենք|աթենական]] պետական գործիչ և զորավար։ Զորավար [[Կիմոն]]ի հայրը։ Մ․ թ․ ա․ 523 և 513-ի ժամանակամիջոցում աքսորվել է [[Թրակիա]]յի Խերսոնես քաղաքը, ուր ժառանգել է եղբոր իշխանությունը և դարձել տիրանոս (մինչև մ․ թ․ ա․ 493-ը)։
Աթենքին է ենթարկել Լեմնոս կղզին և Կիկլադյան այլ կղզիներ։ Աջակցել է մ․ թ․ ա․ 500—494-ին Պարսկաստանի դեմ Փոքր Ասիայի ապստամբած հույներին։
Ապստամբության ճնշումից հետո փախել է Աթենք, դատվել իբրև տիրանոս, սակայն արդարացվել է։ Մ․ թ․ ա․ 490-ին ընտրվել է ստրատեգոս և ղեկավարել աթենական զորքը Մարաթոնի ճակատամարտում։ Մ․ թ․ ա․ 489-ին գլխավորել է պարսիկներին օգնած կղզիների դեմ պատժիչ արշավանքը։ Պարոս կղզում ռազմ, անհաջող գործողությունների համար դատվել է, սակայն շուտով մահացել ծանր վերքից։