Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 32 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Պատմությունը ==
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց ([[301]]թ.) հետո, ըստ ավանդության, Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը` [[Ամարաս]] ավանում: Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս [[Գրիգորիս]]ը (թաղված է նույն վանքում): [[Արշակունիներ]]ի հարստության անկումից ([[428]]) հետո [[Արցախ]]ն ու [[Ուտիք]]ը (461-ից, երբ մտել են [[Աղվանից մարզպանություն|Աղվանից մարզպանության]] մեջ), Լփինքի, Բաղասականի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու վեհապետական իրավունքները ճանաչող [[Աղվանից կաթողիկոսություն]]ը` [[Կապաղակ]], [[Պարտավ]], ապա` Ամարաս, [[Գանձասար]] կենտրոններով: XVIII դ. վերջին կաթողիկոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին` 1311 գործող եկեղեցիներ և վանքեր:
 
Վանքերին ([[Հոռեկա վանք|Հոռեկա]], [[Երիցմանկանց վանք|Երիցմանկանց]], Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ: [[Մեսրոպ Մաշտոց]]ն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.): 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց: [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] ([[1813]]) [[Ղարաբաղ|Ղարաբաղը]] [[Ռուսաստան]]ի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով [[1815]]-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության` Շամախու և Ղարաբաղի թեմերով: 1838–1920-ին [[Շուշի]]ում գործել է թեմական դպրոց: 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ: 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, [[Գտչավանք|Գտիչ]] վանքերում: 1860–70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց: 1930-ին թեմը դադարել է գործել:
26 659

edits