'''Խաչատուր Կեսարացի''' ([[1590]], [[Կեսարիա]] —- [[1646]], [[Նոր Ջուղա]]), կրթական-լուսավորական գործիչ: Երիտասարդ տարիներն անց է կացրել [[Կիպրոս]]ի Ս. Մակարվանքում, ապա մեկնել [[Երուսաղեմ]], [[Կոստանդնուպոլիս]], այնտեղից էլ՝ [[Էջմիածին]]: Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել [[Դավիթ Անհաղթ]]ի երկերը, ծանոթացել [[Արիստոտել]]ի, [[Պլատոն]]ի ուսմունքներին: Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր [[1620]]—-[[1646]] թթ.-ին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք: Հիմնել է [[դպրոդպրոց]]ց, [[գրադարագրադարան]]ն, հավաքել [[Հայաստան]]ից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր: Նրա սաներից էին [[Հակոբ Ջուղայեցի]]ն, [[Ոսկան Երևանցի]]ն, [[Հովհաննես Ջուղայեցի]]ն և ուրիշներ: Կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է: [[1630]] թ.-ին Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է [[Լվով]]՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու: Վերադառնալով Նոր Ջուղա՝ [[1638]] թ.-ին հիմնել է Իրանի[[Իրան]]ի առաջին [[տպարան]]ը: Խաչատուր Կեսարացին թաղված է Ս. Ամենափրկիչ վանքի [[տաճար]]ում: