«Խաչատուր Գ Գաղատացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կատեգորիա
No edit summary
Տող 1.
'''Խաչատուր Գ Գաղատացի''', Մինտերճի (ծն. թ. անհայտ, Գաղատ ([[Կոստանդնուպոլիս]]ում) - մոտ [[1679]], Սիս ([[Կիլիկիա]])), Մեծի Տանն Կիլիկիո [[կաթողիկոս]]՝ [[1657]]—[[1674]] թթ.-ին: Պատմագիտության մեջ անվանվել է նաև Մեբաստացի` սխալմամբ նույնացվելով ժամանակակից, Հալեպի հայոց թեմի առաջնորդ Խաչատուր վարդապետ Սեբասաացու հետ: Գաղատացին հայտնի է եղել «Մինտերճի» մականունով: Աշակերտել է Հովհաննես արքեպիսկոպոս Եդեսացուն և Գաչանոս Կղեմեսին ([[1626]] թ.-ից): Վարդապետ է ձեռնադրվել այրիանալուց հետո և հասել «րաբունապետի» աստիճանի: Ուսուցիչների և Կիրակոս վարդապետ Արևելցու (Երևանցի, Կոստանդնուպոլիսի պատրիարք՝ 1641—1642-ին) ջանքերով 30-ական թթ.-ի սկզբից ներգրավվել է ազգային-ազատագրական շարժման սսական հոսանքի մեջ՝ 50-ական թթ.-ին դառնալով սսականության պարագլուխներից: [[1642]]—[[1643]] թթ.-ին մի քանի ամիս եղել է Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարք, սակայն գահընկեց է արվել Գավիթ Վարդապետ Արեելցուց: Այնուհետև գործելով Կոստանդնուպոլիսում ու [[Հալեպ]]ում՝ պայքարել է էջմիածնականության դեմ և համախոհների ջանքերով տիրացել Կիլիկիայի հայոց կաթողիկոսական աթոռին (օծվել է Ասում, հուլիսի 17-ին):
 
Հայ ժողովրդի ազատագրության հույսը կապելով [[Արևմտյան Եվրոպա]]յի, հատկապես՝ [[Ֆրանսիա]]յի և [[Վենետիկ]]ի հանրապետության հետ՝ փորձել է դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով: Այդ նպատակով [[1662]] թ.-ին, իր որդու միջոցով, «դավանության գիր» և օգնություն հայցող նամակ է հղել Ալեքսանդր VII պապին ու Ֆրանսիայի թագավոր [[Լյուդովիկոս XIV]]-ին: Վերջինիս գրել է նաև [[1663]] թ.-ին՝ Անտիոքի հունաց պատրիարք Մակարիոսի և Միջագետքի ասորի հակոբիկյանների հակաթոռ կաթողիկոս (օծել է Խաչատուր Գ Գաղատացի) Անդրեասի հետ մեկտեղ: Հռոմին հայտնած «հպատակությամբ» Գաղատացին ավելի է գրգռել հակառակորդներին, որոնք [[1663]] թ.-ին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Գավիթ Կարկառեցուն (նույնպիսի անհաջողություն կրել է նաև [[1668]] թ.-ին, սակայն [[1669]] թ.-ին վերստին գրավել է գահը): [[1664]] թ.-ին Գաղատացի սսականության մեջ է ներքաշել նաև Եղիազար Ա Ախթափցուն՝ օծելով նրան արևմտահայոց կաթողիկոս, որով էլ ավելի է սրվել պայքարը էջմիածնականների դեմ: [[1668]] թ.-ին անձամբ մեկնել է Կանդիա (այժմ՝ Հերակլիոն, Կրետեում)՝ վենետիկյան զորքերի հրամանատար [[Ֆրանչեսկո Մորոզինի]]ի մոտ՝ մեծ հույսեր կապելով Կանդիայի պատերազմի հետ: Սակայն [[1669]] թ.-ին Թուրքիայի հաղթանակը հուսախաբ է արել Գաղատացուն: Հավանաբար դրանից հետո հեռացել է պայքարից և [[1674]] թ.-ին հրաժարվել նաև կաթողիկոսական գահից:
Տող 6.
{{DEFAULTSORT:Խաչատրյան, Հայկ}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
ատեգորիա[[Կատեգորիա:Կիլիկիո Կաթողիկոսներկաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:1679 մահեր]]