«Չարլզ Մենսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 26.
'''Չարլզ Մայլզ Մենսոն''' ([[անգլերեն|անգլ]].՝ ''Charles Milles Manson'', ծնվ.՝ [[նոյեմբերի 12]], [[1934]]թ.), ամերիկյան հանցագործ և երաժիշտ, առավել հայտնի որպես '''«Ընտանիք»''' օկուլտային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ [[Կալիֆորնիա]] նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանրակշիռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից:<ref>{{cite web|publisher=«168 Ժամ առցանց լրատվական կայք»|accessdate=Մարտի 17 2013|date=Մայիսի 25, 2013|title=Ինչպես են ժպտում մարդասպանները|url=http://168.am/2013/03/17/196750.html }}</ref> Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից:
 
Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել [[1969]] թվականի [[օգոստոսի 8]]-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր [[Ռոման Պոլանսկի|Ռոման Պոլանսկու]] կնոջը՝ դերասանուհի [[Շերոն Թեյթ]]ին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում: Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, իսկտանը այլ վայրերում՝գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին: Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին: Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում:
 
Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են [[Մահապատիժ|մահապատժի]], սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը: Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է [[շիզոֆրենիա]] և [[պարանոյա]]:<ref name="parole">[http://articles.cnn.com/2012-04-11/justice/justice_california-charles-manson_1_charles-manson-parole-hearing-slayings-of-pregnant-actress Չարլզ Մենսոնը հրաժարվում է հրապարակային խոսքից]</ref> Իր ագրեսիվ և անկայուն պահվածքի պատճառով 2012թ.-ին Մենսոնին հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկել: