«Ջազը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2017 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
| color = white
| stylistic_origins = [[Ջազ]], [[Բլյուզ]]
| cultural_origins = Mid-1900s, [[Նոր ՕրլեանՕռլեան]]
| instruments = կիթառ, դաշնամուր, սաքսոֆոն, կոնտրաբաս, հարվածային
| popularity = Հայաստան, ԱՊՀ, Եվրոպա
}}
 
Հայաստանում [[ջազ]] սկսել են կատարել 1920-ական թվականներից: 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում եին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայնտի խումբը համարվում եր [[Ցոլակ Վարդազարյան]]ի նվագախումբը, որը համերգային ելույթներ եր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում: Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը` կոմպոզիտոր և թավջութակահար [[Արտեմի Այվազյան]]ի գլխավորությամբ, իսկ դիրիժորն եր Ցոլակ Վարդազարյանը:<ref>[http://armenianjazz.am/?p=1047&lang=hy Հայաստնի պետական ջազ նվագախումբ]{{ref-hy}}</ref>
 
1950-1960/60- ական թվականներին Սովետական Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ: Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր: Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան [[Լևոն Մալխասյան]]ի ջազային քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին: 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ` Դավիթ Ազարյան և Արտաշես Քարթալյան, կիթառահար Բորիս Անդրեասյան, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը:
 
1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Սովետական Միությունում: Հայաստանի պետական էստրադային նվագախումբը [[Կոնստանտին Օրբելյան]]ի գլխավորությամբ, առաջինը ԽՍՀՄ ջազային նվագախմբերից մեկնեց ԱՄՆ: Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին: Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջաղ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ: 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը:
 
1980-ական թվականներին սովետական ջազի մեջ մեծ ճանաչում ուներ [[Տատևիկ Հովհաննիսյան]]ը: Նա սկսել է ջազ երգել 11 տարեկանից հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբում, իսկ 17 տարեկանից որպես մեներգչուհի միացել է Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ: Տարիներ շարունակ իրեն տրվում եր Սովետական Միության լավագույն ջազ-երգչուհու տիտղոսը:
 
 
1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի պատճառով հետևող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Կոնստանտին Օրբելյանը չկարողացավ այլևս շարունակել աշխատանքը իր նվագախմբի հետ և մեկնեց [[Սան Ֆրանցիսկո]]:
1997 թվականին երիտասարդ երաժիշտներից վերականգնված «Հայաստանի պետական ջազ-նվագախումբ» անվանումով նվագախումբը վերսկսեց իր աշխատանքը` կոմպոզիտոր և դաշնակահար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նվագախումբը բազմիցս շրջագայել է ԱՄՆ և եվրոպական երկրներում, կարողացել է նվաճել մի-քանի ազգային մրցանակներ և թողարկել է երկու ձայներիզ:
 
2013 թվականի դրությամբ Հայաստանում գործում են ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող բազում խմբեր: Հայտնի են էթնո-ջազային «[[Time Report]]», [[Վահագն Հայրապետյան]]ի ջազ-ռոքային «[[Կատուներ]]», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion-ջազային «Art Voices», կանացի «Jazzel», ինչպես և «Ուլիխանյան», «NooZ»<ref>[http://armenianjazz.am/?p=4475&lang=hy NooZ]{{ref-hy}}</ref> խմբերը, [[Արտո Թունջբոյաջյան]]ի աշխարհահրչակ «[[Armenian Navy Band]]» խումբը, ԱՄՆ-ում գործող [[night Ark]] էթնո-ջազային խումբը: Հայաստանի ամենից ճանաչված ջազմեններն են` [[Մարտին Վարդազարյան]], [[Լևոն Մալխասյան]]<ref>[http://www.armeniantour.ru/index.php/people — Լևոն Մալխասյան]{{ref-ru}}</ref>, [[Վահագն Հայրապետյան]], [[Արմեն Թութունջյան]], [[Արտո Թունջբոյաջյան]], [[Արմեն Հյուսնունց]]<ref>[http://armjazz.net/usnunts_int.html Usnunts — armjazz.net]{{ref-en}}</ref><ref>[http://armjazz.net/usnunts_orchestra.html Big Band]{{ref-ru}}</ref>, Արմինե Սարգսյան, Տիգրան Ամասյան, Հարրի Կեսայան, Աշոտ Պարունակյան, Ջոն Բաբոյան, Ստեփան Շաքարյան, Արա Դինքջյան<ref>[http://armenianjazz.am/?p=3203&lang=hy Արա Դինքջյան]{{ref-hy}}</ref> և այլն:
 
 
==Արտաքին հղումներ==
*[http://armenianjazz.am/?lang=hy Հայկական ջազ] {{ref-hy}} {{ref-en}} {{ref-ru}}
*[http://armjazz.net/ Հայկական ջազն այսօր] {{ref-ru}}
 
==Ծանոթագրություններ==
 
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական ոճեր]]
9604

edits