«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն

հայ թարգմանիչ, դիվանագետ, գրող
Content deleted Content added
Նոր էջ «Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, 1945, նոյեմբերի 6, ք. Նովա Զագորա - 2009, մայիսի 16, Սոֆիա), ազգությ...»:
(Տարբերություն չկա)

13:53, 21 Մայիսի 2013-ի տարբերակ

Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, 1945, նոյեմբերի 6, ք. Նովա Զագորա - 2009, մայիսի 16, Սոֆիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող:

Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում: Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978): Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում: 1994-1999-ին` Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005-ին` արտակարգ և լիազոր դեսպան:

Ստեղծագործել է 1962-ից: 1969-ին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն): Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն: Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները:

Գրել է 1988-ին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը: Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու):

Բազմիցս այցելել է Հայաստան: Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ: Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունեն մի որդի` Ալեն Ստամատով: