«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 27 բայտ ,  7 տարի առաջ
 
=== Սամուրայության ոսկե դարը ===
Սամուրայության [[ոսկե դար]] է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմը ընկած ժամանակաշրջանը: Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված [[Ճապոնիա]]յի վրա մոնղոլների հարձակման փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակաը այնքան էլ շատ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք, երբ ամեն հինգերորդ [[ճապոնացիներ|ճապոնացին]] սամուրայ էր), ինչը ապահովում էր սամուրայների բարձր կենսամակարդակը:
 
[[Թայրա]] տան հանդեպ կրած հաղթանակից հետո, [[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստիպեց կայսերին տալ իրեն [[շյոգուն]]ի տիտղոս, իսկ նախկինում աննշան [[Կամակուրա]] ձկնորսական ավանը , որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարցրեց իր [[նստավայր]]ը: Այսուհետև, շյուգունը դարցավ [[Ճապոնիա]]յում ամենաազդեցիկ անձնավորությունը՝ միաժամանակ առաջին սամուրայը և առաջին նախարարը: Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսերի ձերքում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց [[շյոգուն]]ն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը: Կայսերը ստիպված էր համաձայնվել [[շյոգուն]]ի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից:
Անանուն մասնակից