«Աբստրակցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նյութերի ավելացում
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Yellow Curtain.jpg|մինի|Անրի Մատիս, «Դեղին վարագույր», 1915թ. ]]
'''Աբստրակցիոնիզմ''' կամ '''Աբստրակտ արվեստ''' ({{lang-la|abstractio}}), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում:
 
Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են [[կուբիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը և այլն:
 
Գլխավոր ներկայացուցիչներից են [[Վասիլի Կանդինսկի]]ն և [[Կազիմիր Մալևիչ]]ը («Սև քառակուսի» հայտնի կտավով), Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ:
 
Ծագել Է XX դ. սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում Էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմաւիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում Էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։ Առաջին աբստրակցիոնիստներից են՝ Վ. Կանդինսկին, Կ. Մաւհիչը, Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։
 
Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում Է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժըշտության մեջ ևն)։