«Աբստրակցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
նյութերի ավելացում
Տող 1.
'''Աբստրակցիոնիզմ''' կամ '''Աբստրակտ արվեստ''' ({{lang-la|abstractio}}), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում:
 
Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են [[կուբիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը և այլն:
Տող 5.
Գլխավոր ներկայացուցիչներից են [[Վասիլի Կանդինսկի]]ն և [[Կազիմիր Մալևիչ]]ը («Սև քառակուսի» հայտնի կտավով):
 
Ծագել Է XX դ. սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում Էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմաւիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում Էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։ Առաջին աբստրակցիոնիստներից են՝ Վ. Կանդինսկին, Կ. Մաւհիչը, Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։
{{անավարտ}}
 
Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում Է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժըշտության մեջ ևն)։
 
Աբստրակցիոնիզմը դրսևորվել Է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել Է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա Էվոլյուցիայի ընթացքում կապված Էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ [[աբստրակտ Էքսպրեսիոնիզմ]]ը, [[տաշիզմ]]ը, [[սուպրեմատիզմ]]ը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։
 
Աբստրակցիոնիզմի փիլիսոփայական ակունքներն են սուբյեևտիվ իդեալիզմը և ագնոստիցիզմը։ Գեղարվեստական կերպարի ավերումը, որն ընդհանրապես խիստ բնորոշ Է ֆորմալիզմին, աբստրակտ արվեստում հասնում Է իր ավարտին։ Նրա ծայրահեղ ձևերում արտացոլման առարկան անհետանում Է՝ տեղը զիջելով խորությունից զուրկ, անկենդան և անթափանց մակերեսին։ Դրան Է հանգեցնում արվեստի անջատումը իրականությունից և գեղարվեստական ձևի միակողմանի գերաճումը։ Աբստրակտ արվեստը հրաժարվում Է ազգային ձևից և ավանդույթից, գեղարվեստական արժեքավորման որևէ չափանիշից։ Աբստրակտ արվեստի ջատագովները նրան վերագրում են «գիտական խորությամբ» ընդհանրացումների կարողություն։
 
{{Գեղանկարչական ոճեր}}
 
[[Կատեգորիա:Աբստրակցիոնիզմ]]
 
{{ՀՍՀ}}