«Ռադիոնուկլիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
ՌԹ-ների ` երկրի մակերևույթային շերտերում թաղման վտանգը կայանում է նրանում , որ ռադիոնուկլիդների արտահոսքի դեպքում դրանք կարող են ներծծվել ստորերկրյա ջրերի մեջ `դարձնելով դրանք օգտագործման համար ոչ պիտանի և չափազանց վտանգավոր :
Մեր օրերում ՌԹ-ներով ծովերի աղտոտման վտանգը դեռ փոքր է , քան ածխաջրածիններով աղտոտման վտանգը , բայց արդեն ժամանակն է մտածելու այդ մասին : Գոյություն ունի աղտոտման 2 հնարավոր դեպք`դժբախտ պատահար , որը կարող է տեղի ունենալ ատոմային վառելիքով աշխատող նավի վրա , և լաբորատորիաներից ու ձեռնարկություններից ՌԹ-ների անընդհատ հեռացումը :
Դիտարկենք միջուկային վառելիքով աշխատող նավ , որի 50000ԿՎտ հզորությամբ ռեատորնռեակտորն աշխատում է առանց կրկնակի լիցքավորման`6 ամսվա ընթացքում օգտագործելով 10կգ ճեղքվող նյութ, որն օժտված է 107 Կյուրի ռադիոակտիվությամբ : Եթե բախման արդյունքում այդ նավը խորտակվի ինչ-որ նավահանգստում , ապա այդտեղի ջրի մակերևույթին ռադիացիայի մակարդակը հավասար կլինի 0.5Ռ օրական : Եթե այդպիսի դժբախտ դեպք տեղի ունենա որևէ գետի գեաբերանի մոտ գտնվող նավահանգստում , ապա 2-200 օր կպահանջվի աղտոտված ջրի լրիվ մաքրման համար ` կախված գետի հոսանքի արագությունից :
Ինչ վերաբերում է լաբորատորիաների ու գործարանների օգտագործած ռադիոակտիվ ջրերին (ինչպես նաև [[ԱԷԿ]]-երի ռեակտորների հովացման համար օգտագործված ջրերին) , ապա դրանք կարող են հայտնվել անմիջապես ծովի մեջ և ստեղծել ռադիոակտիվության բարձր կոնցենտրացիայով առանձին գոտիներ , կամ կուտակվել ոչ մեծ խորության վրա գտնվող տիղմային նստվածքներում :
Գազային ՌԹ-ներն աղտոտում են հիմնականում մթնոլորտը[[մթնոլորտ]]ը : Դա տեղի է ունենում հետևյալ կերպ . [[ԱԷԿ]]-եիր ռեակտորների աշխատանքի ժամանակ առաջացած ռադիոնուկլիդները ներթափանցում են օդափոխման համակարգ և դրա միջոցով արտանետվում են մթնոլորտ և աղտոտում ԱԷԿ-եիր շրջակա օդը , իսկ քամու առկայության դեպքում աղտոտված օդը կարող է տեղափոխվել 100ավոր կմ-երի վրա :
[[Մթնոլորտ]]ի ` գազային ՌԹ-ներով աղտոտմանն են բերում նաև
միջուկային զենքի տարբեր տեսակների փորձարկումները :
ՌԹ-ների վնասազերծման , պահպանման կամ , առհասարակ , [[ռադիոակտիվ]] նյութերի շահագործման ռեժիմների խախտումները կարող են բերել աղետալի հատևանքների :
Այդպիսի մի դժբախտ դեպք տեղի է ունեցել 1957 թվականին Կիշտիմ քաղաքի մերձակայքում գտնվող ՌԹ-ների վերամշակման գործարանում: Սառեցման համակագի խափանման պատճառով տեղի ունեցավ 85 տոննա չափազանց վտանգավոր ՌԹ-ներ պարունակող ռեզերվուարի պայթյուն , որի հետևանքով 20000000 Կյուրի ընդհանուր ակտիվությամբ ռադիոնուկլիդներ հայտնվեցին [[մթնոլորտ]]ում : Աղտոտման տարածքը կազմեց 300 կմ-ից ավելի :
Այդպիսի վթարներ տեղի են ունեցել նաև [[ԱԷԿ]]-երի աշխատանքի ընթացքում : Մինչ օրս միջուկային ռեակտորներում տեղի է ունեցել 3 լուրջ վթար: Դրանք տեղի են ունեցել 1957թ.-ին Ուինդսքեյլում (Անգլիա), 1979 թ.-ին 3Մայլ-Այլենդում ( [[ԱՄՆ]] ) և 1986 թ.-ին [[Չերնոբիլ]]ում (նախկին [[ԽՍՀՄ]]-ի տարածքում):
 
[[Գիտություն]]