«Դիոգենես Լայերտացի»–ի խմբագրումների տարբերություն

==Անունն ու անվան ծագումնաբանության խնդիրը==
Առ այսօր անհայտ է մնում կենսագրի իսկական և անվան ճիշտ գրությունը: Դիոգենես Լայերտացի անվանաձևը ենթադրում է, որ ինչպես ընդունված է եղել անտիկ աշխարհում, նրա անվան երկրորդ հատվածը նշանակում է, թե որտեղ է նա ծնվել: Սակայն Լայերտ կամ նման այլ քաղաքի անվանում չի հանդիպում ու հիշատակվում հին աշխարհի տեղանունների թվում:
Ուսումնասիրողները տարբերակ են առաջ քաշում, որ նա կարող է ծնված լինել [[Կիլիկիա|Կիլիկիայի]] Լաերտի քաղաքում: Լայերտի անվան մեկ այլ ստուգաբանությամբ, այն կարող է փոխառնված լինել [[Հոմերոս]]ի հայտնի ստեղծագործությունից, որում διογενής ([[Զևս]]ի որդի), и հին հունարեն. Λᾱερτιάδης (Լայերտաի որդի) — նշանակությունն ունի և [[Ոդիսևս]]իին բնորոշող մականուններից մեկն էր համարվում: Մասնագետների շրջանում քննարկվում է նաև տարբերակ, որ հեղինակը որպես այդպիսին մտացածին է և իրականում հայտնի չէ այդ անվան տակ ստեղծագործած հեղինակ-հեղինակների իրական անունները:
<br />
Որոշակի դժվարություն է առաջացնում նաև վերջինիս կենսագործունեության թվագրությունը: Միանշանակ է, որ նա ապրել և ստեղծագործել է ավելի ուշ քան [[Սեքստ Էմպիրիկ]]ը, ում մասին նա ունի հիշատակությունում սեփական աշխատությունում, սակայն և ապրել է ավելի վաղ քան նեոպլատոնական, փիլիսոփա [[Ստեփանոս Բյուզանդացի]]ն` 527—565: Ի դեպ, վերջինս առաջինն է, ով վկայակոչում է Դիոգենես Լայերտացուն:
<br />
Ամենաուշ շրջանի փիլիսոփան, ով արժանանում է Դիոգենեսի Լայերտացու հիշտակմանը, դա [[Սատուրնին]]ն է` [[Սեքստ Էմպիրիկ]]ի ամենահայտնի աշխակերտը` ապրած մ.թ. 200-ականներին: Սակայն և հեղինակը որևէ կերպ ուշադրության չի արժանացնում ուշ շրջանի հելլենիստական փիլիսոփայության ամենահայտնի նեոպլատոնական [[Պլոտին]]ին` 203 - 269: Իսկ եթե հաշվի առնենք, որ հայտնի է Պլոտինի ստեղծագործելու թվագրության գործոնը` սկսած 250 թվականից, ապա ստացվում է, որ Դիոգենես Լայերտացու կյանքն ու ստեղծագործությունը կարելի է թվագրել մ.թ. 200- 250 թվականներով:
 
==Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները==
1050

edits