«Դիոգենես Լայերտացի»–ի խմբագրումների տարբերություն

'''Դիոգենես Լայերտացի''' ({{polytonic|Διογένης Λαέρτιος}}, ''Diogenes Laertios''; մ.թ. 3-րդ դար), հույն փիլիսոփաների և [[Անտիկ հունական փիլիսոփայություն|Անտիկ հունական փիլիսոփայության]] կենսագիր և պատմագիր: Հեղինակի մասին կենսագրական տվյալ գրեթե չեն պահպանվել: Նրա «Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները» ({{lang-el|Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων}}) 10 գրքից բաղկացած երկը համարվում է հույն փիլիսոփայության պատմության ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը:
==Անունն ու անվան ծագումնաբանության խնդիրը==
Առ այսօր անհայտ է մնում կենսագրի իսկական և անվան ճիշտ գրությունը: Դիոգենես Լայերտացի անվանաձևը ենթադրում է, որ ինչպես ընդունված է եղել անտիկ աշխարհում, նրա անվան երկրորդ հատվածը նշանակում է, թե որտեղ է նա ծնվել: Սակայն Լայերտ կամ նման այլ քաղաքի անվանում չի հանդիպում ու հիշատակվում հին աշխարհի տեղանունների թվում:
Ուսումնասիրողները տարբերակ են առաջ քաշում, որ նա կարող է ծնված լինել [[Կիլիկիա|Կիլիկիայի]] Լաերտի քաղաքում: Լայերտի անվան մեկ այլ ստուգաբանությամբ, այն կարող է փոխառնված լինել [[Հոմերոս]]ի հայտնի ստեղծագործությունից, որում διογενής ([[Զևս]]ի որդի), и հին հունարեն. Λᾱερτιάδης (Լայերտաի որդի) — նշանակությունն ունի և [[Ոդիսևս]]ի մականուններից մեկն էր համարվում: Մասնագետների շրջանում քննարկվում է նաև տարբերակ, որ հեղինակը որպես այդպիսին մտացածին է և իրականում հայտնի չէ այդ անվան տակ ստեղծագործած հեղինակ-հեղինակների իրական անունները:
 
==Նշանավոր փիլիսոփաների կյանքը, ուսմունքն ու հայացքները==
 
1050

edits